Լրահոս

08.08.2012 15:46


Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ օգոստոսի 18-19-ին նախատեսված մեկնարկը կարող է տեղի չունենալ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ օգոստոսի 18-19-ին նախատեսված մեկնարկը կարող է տեղի չունենալ

Իսպանիայի «Լա Լիգայի» 13 ակումբներ սպառնում են բոյկոտել նոր մրցաշրջանի` օգոստոսի 18-19-ին նախատեսված մեկնարկը: Պատճառը «Canal+» և «Mediapro» հեռուստաընկերությունների հետ եղած տարաձայնություններն են: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։

«Ատլետիկ»-ը, «Բետիս»-ը, «Սելտա»-ն, «Էսպանյոլ»-ը, «Խետաֆե»-ն, «Գրանադա»-ն, «Մալյորկա»-ն, «Օսասունա»-ն, «Ատլետիկո»-ն, «Ռայո Վալյեկանո»-ն, «Ռեալ Սոսյեդադ»-ը, «Սևիլյա»-ն և «Սարագոսա»-ն դիմել են Պրոֆեսիոնալ Լիգայի ղեկավարությանը` խաղերի մեկնարկային ժամերը հստակ և թափանցիկ սահմանելու պահանջով:

Ակումբները մեղադրում են Պրոֆեսիոնալ Լիգայի նախագահ Խոսե Լուիս Աստիասարանին և նշում, որ հարմար ժամերի իրենց հանդիպումներն են անցկացնում միայն ընտրյալները: Թիմերը կոչ են անում առաջիկա երեքշաբթի բոլոր 20 ակումբներին հրավիրել խորհրդատվության:

Ֆուտբոլային ակումբների և հեռուստաընկերությունների վեճը սրվել է հուլիսի սկզբին: «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի առաջնահերթությունից դժգոհ Իսպանիայի առաջնության մասնակից ակումբները կարող են դիմել ծայրահեղ միջոցների:

Մեկ շաբաթ առաջ «Ատլետիկո»-ի գործադիր տնօրեն Միգել Անխել Հիլը կարծիք է հայտնել, որ եթե իսպանական գրանդները չցանկանան փոխել իրավիճակը, Իսպանիայի առաջնության ապագան կվտանգվի:

Այս խորագրի վերջին նյութերը