Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1967թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը ս/թ օգոստոսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով` առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
***
Օգոստոսի 7-ին՝ ժամը 21։40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասից բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։30-ին, ոստիկանության ծառայողները Հաղարծին գյուղից բերման են ենթարկել 1983թ. ծնված Դավիթ Թամրազյանին, որը 2011թ. սեպտեմբերի 28-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Հետախուզվողները հայտնաբերվեցին