Լրահոս

08.08.2012 13:59


Պակիստանի նոր վարչապետը կկանգնի դատարանի առջև

Պակիստանի նոր վարչապետը կկանգնի դատարանի առջև

Պակիստանի Գերագույն դատարանն այսօր որոշում է կայացրել  նոր վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆին դատել։ Պակիստանցի պաշտոնյան օգոստոսի 27-ին կկանգնի դատարանի առջև։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

 Վարչապետին կառաջադրվի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ներկայացված պահանջն անտեսելու մեղադրանք:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին նույն մեղադրանքով Գերագույն դատարանը պաշտոնից հեռացրել էր նրա նախորդին` Յուսուֆ Ռեզա Գիլանիին:

Գերագույն դատարանը վարչապետին պարտավորեցրել էր մինչև օգոստոսի 8-ը դիմել շվեյցարական իշխանություններին Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ հետաքննությունը վերականգնելու պահանջով, որը սառեցվել էր 2008թ.: Սակայն Գիլանին հրաժարվել էր դա անել։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինած Աշրաֆը նույնպես հրաժարվել էր վերականգնել նախագահի նկատմամբ քրեական հետաքննությունը։

2003թ. շվեյցարական դատարանն Ասիֆ Ալի Զարդարիին ու նրա կնոջը` Բենազիր Բհուտոյին, մեղավոր էր ճանաչել փողերի լվացման մեջ: Քննության վարկածով` 1990-ականներին նրանք յուրացրել են մոտ 12 մլն դոլար: Սակայն գործը սառեցվել էր նախագահի պաշտոնում Զարդարիի ընտրվելուց հետո:

Այս խորագրի վերջին նյութերը