Լրահոս

08.08.2012 13:35


Դավութօղլուն Էրդողանի կնոջ հետ մեկնել է Մյանմա

Դավութօղլուն Էրդողանի կնոջ հետ մեկնել է Մյանմա

Թուրքական «Զաման»–ը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վարչապետ Ռեջեբ Էրդողանի կին Էմինեի և դուստր Սյումեյենի հետ այսօր մեկնում է Մյանմա: Թուրքիան մտադիր է արձագանքել Մյանմարում մուսուլմանների զանգվածային սպանություններին:

Էրդողանը հայտարարել է, որ Մյանմայում դաժանաբար են վերաբերվում մուսուլմաններին՝ ընդգծելով, որ իրենք ցանկանում են օգնել նրանց:

Հիշեցնենք, որ հունիսից սկսած՝ Մյանմայում մուսուլմանների դեմ զանգվածային ջարդեր են սկսվել։ Տասնյակ մարդիկ զոհվել են, ավելի քան 100 հազ. մարդ արտագաղթել է Բանգլադեշ։

Նշենք, որ Մյանմայում բնակչության մեծամասնությունը բուդդայականություն է դավանում, իսկ 4 տոկոսը կազմող մուսուլմաններն արդեն մեկ անգամ չէ, որ բռնաճնշումների են ենթարկվում։ 

Այս խորագրի վերջին նյութերը