Լրահոս

08.08.2012 12:10


Մոսկվան գալիք տարի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունի

Մոսկվան գալիք տարի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունի

2012-13թթ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում  Ռուսաստանը առաջընթաց է ակնկալում։  Այս մասին «Голос России» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։  

–Սա չափազանց բարդ ու խճճված թեմա է, որն ունի իր արմատները, իր պատմությունը: Մենք գնահատում ենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ հարաբերությունները, և արդարացիորեն անում ենք հնարավորը ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար,–ասել է Կարասինը՝ հավելելով, որ ՌԴ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

Կարասինի խոսքով` Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, աշխատում են շատ բարեխղճորեն, այցելում են տարածաշրջան, հանդիպումներ ունենում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, օգնում ընդունելի ձևակերպումներ գտնել հետագա փաստաթղթերի համար.

–Մենք ամեն կերպ աջակցում ենք այդ գործունեությանը, և հուսով ենք, որ այն շուտով  որոշակի արդյունքի կհանգեցնի։

Այս խորագրի վերջին նյութերը