Լրահոս

08.08.2012 11:49


Էրդողան. «Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան մշտապես աջակցել է նրան»

Էրդողան. «Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան մշտապես աջակցել է նրան»

Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Անկարայի նահանգային ղեկավարության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հասցեին հնչող իրանական սպառնալիքներին.

–Թուրքիայի հասցեին արված Իրանի մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանքներն ու սպառնալիքներն Անկարային ստիպում են մտածել: Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան մշտապես աջակցել է նրան:  Իրանի իշխանությունները նախ պետք է մտածեն Սիրիայի նկատմամբ սեփական քաղաքականության մասին, հետո նոր խոսեն Թուրքիայի մասին:

Ոչ թերթը, ոչ էլ Էրդողանը չեն նշում, թե կոնկրետ որ սպառնալիքի մասին է խոսքը, սակայն տեղին է հիշեցնել, որ երեկ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել էր. «Սիրիայից հետո հաջորդը է Թուրքիան լինելու»։

Այս խորագրի վերջին նյութերը