Այսօր մեկնարկում են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով նախկին գյուղապետի դատական լսումները
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում են Հարթաշեն գյուղի նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական լսումները։ Նախկին գյուղապետը մեղադրվում է անառակաբարո գործողություններով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով նույն գյուղի բնակիչ, անչափահաս Ա. Պարոնյանին բռնաբարելու համար։
Հիշեցնենք`1997 թվականին ծնված Ա. Պարոնյանի հարազատների բողոքի հիման վրա Գորիսի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը» և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «անչափահասի բռնաբարություն»: Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է: Հարթաշենի նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համատեղության կարգով գյուղի դպրոցում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ամուսնացած է, ունի թոռներ:
Այսօր մեկնարկում են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով նախկին գյուղապետի դատական լսումները
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում են Հարթաշեն գյուղի նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական լսումները։ Նախկին գյուղապետը մեղադրվում է անառակաբարո գործողություններով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով նույն գյուղի բնակիչ, անչափահաս Ա. Պարոնյանին բռնաբարելու համար։
Հիշեցնենք`1997 թվականին ծնված Ա. Պարոնյանի հարազատների բողոքի հիման վրա Գորիսի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը» և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «անչափահասի բռնաբարություն»: Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է:
Հարթաշենի նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համատեղության կարգով գյուղի դպրոցում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ամուսնացած է, ունի թոռներ: