Լրահոս

08.08.2012 10:29


Օձի խայթոց

Օձի խայթոց

Օգոստոսի 7-ին՝ ժամը 17։20-ին, նախնական տվյալներով՝ օձի խայթոցից թունավորումով, Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Արագածավան գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Հրաչ Մկրտչյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Նույն օրը՝ ժամը 20։20-ին, օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Ռոբերտ Մարդոյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը