Լրահոս

08.08.2012 09:46


Այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը

Այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ Կրեմլի պաշտոնական հայտարարության՝ զրույցի ընթացքում նախագահները կքննարկեն քաղաքականության, հումանիտար և առևտրային-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը:

Դրանից բացի՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ դիտարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության խնդիրները՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, մասնավորապես՝ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաները, այդ թվում՝ իրավիճակն Անդրկովկասում:

Կրեմլի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերներից մեկը. 2012 թ.–ի հունվար-մայիսին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կուտակային ծավալը գերազանցել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 434,8 մլն ԱՄՆ դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը