Լրահոս

08.08.2012 20:44


Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 10.00-24.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան, Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Այս խորագրի վերջին նյութերը