Նախաձեռնություն. «Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին»
Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր:
Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` պատգամավորի հրաժարականի մասին դիմումը պետք է հրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, և եթե դիմումի հրապարակումից հետո 15 օր անց պատգամավորը ետ չի վերցնում իր դիմումը, դրանից հետո միայն դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:
Քանի որ Ազգային ժողովը Հայրապետյանի հայտարարության պահին գտնվում էր արձակուրդում, այս գործընթացը պետք է տեղի ունենար սեպտեմբերին` ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ:
Եվ ահա, Ազգային ժողովի հերթական նստաշրջանից մոտ մեկ ամիս առաջ, հանրությանն անհայտ մի քանի կեղծ բարեպաշտներ լրատվամիջոցներից մեկով Ռուբեն Հայրապետյանին կոչ են անում հրաաժարվել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումից:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված` հասարակությանը հասցվող ապտակ:
Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:
Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն` նրանք պարտադրված են իրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:
Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների» վարքագծին, միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:
Հերոստրատի նմանությամբ` այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում` Արտաշես Գեղամյանի, Արեմն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս պաշտպանների նմանությամբ: «ՊահանջումենքպատժելՀարսնաքարիմիջադեպիբոլորմեղավորներին. նախաձեռնություն[email protected]http://www.facebook.com/groups/irakanqaghaqaciner/Հ.Գ. Հիշեցնենք, որայսօրտպագիրլրատվամիջոցներիցմեկումհրապարակվելէհանրությաննանհայտմիքանիանձանց` ՌուբենՀայրապետյանինուղղվածնամակը` պատգամավորականմանդատիցհրաժարվելումասինդիմումըհետվերցնելուխնդրանքով:
Նախաձեռնություն. «Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին»
Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր:
Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` պատգամավորի հրաժարականի մասին դիմումը պետք է հրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, և եթե դիմումի հրապարակումից հետո 15 օր անց պատգամավորը ետ չի վերցնում իր դիմումը, դրանից հետո միայն դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:
Քանի որ Ազգային ժողովը Հայրապետյանի հայտարարության պահին գտնվում էր արձակուրդում, այս գործընթացը պետք է տեղի ունենար սեպտեմբերին` ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ:
Եվ ահա, Ազգային ժողովի հերթական նստաշրջանից մոտ մեկ ամիս առաջ, հանրությանն անհայտ մի քանի կեղծ բարեպաշտներ լրատվամիջոցներից մեկով Ռուբեն Հայրապետյանին կոչ են անում հրաաժարվել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումից:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված` հասարակությանը հասցվող ապտակ:
Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:
Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն` նրանք պարտադրված են իրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:
Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների» վարքագծին, միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:
Հերոստրատի նմանությամբ` այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում` Արտաշես Գեղամյանի, Արեմն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս պաշտպանների նմանությամբ: «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին. նախաձեռնություն [email protected] http://www.facebook.com/groups/irakanqaghaqaciner/ Հ.Գ. Հիշեցնենք, որ այսօր տպագիր լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է հանրությանն անհայտ մի քանի անձանց` Ռուբեն Հայրապետյանին ուղղված նամակը` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու խնդրանքով: