Լրահոս

07.08.2012 15:08


Բժշկական օգնություն՝ ավտոճանապարհին

Բժշկական օգնություն՝ ավտոճանապարհին

Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անցած տասն օրերի ընթացքում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 14 դեպքում։ Մեկական վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Երկու դեպքում էլ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները տեղափոխվել են հիվանդանոց  (առաջինը սալջարդով՝ Սևանի հիվանդանոց, երկրորդը՝  գանգուղեղային տրավմայով՝ /անձնական տրանսպորտով/ Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այս օրերին Երևան-Սևան մայրուղում   Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին երեքական ուղևորներ դիմել են հիպերտոնիկ կրիզի կապակցությամբ։ Համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել նաև թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի (1 տարեկան 8 ամսական երեխա) մեկական դեպքերում։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Այս խորագրի վերջին նյութերը