37 մլն եվրո վարկ ՀՀ ֆինանսների նախարարությանը. Հայաստանի արտաքին պարտքն արդեն 4 մլրդ–ին մոտ է
Ստորագրվել է «Հայաստանի հանրապետության պետական սահմանի ` «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» 30 մլն 316 հազ. եվրո և «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» 6,5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը: Պայմանագիրն այսօր ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Եվրոպական ներդրումային բանկի արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը
Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ փոքր գյուղական համայնքների ջրային ծրագրով հնարավորություն կստեղծվի 300 հազ. բնակչի համար նորոգել ջրային գծերը։ Ըստ նախարարի՝ շատ կարևոր հարց է նաև այն, որ սահմանային անցակետերը կարդիականացվեն, ինչը թույլ կտա հեշտացնել քաղաքացիների տեղափոխումը սահմանից այն կողմ։
Հարցին, թե որքանո՞վ ավելացավ այս վարկային ծրագրից հետո ՀՀ արտաքին պարտքը, ֆինանսների նախարարը պատասխանել է.
–ՀՀ արտաքին պարտքն արդեն 4 մլրդ–ին մոտ է, որից ներքին պարտքը կես մլրդ–ին մոտ է, իսկ 3,4 միլիարդն էլ պետական պարտքն է կազմում: