Լրահոս

07.08.2012 13:52


Դատական նիստ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

Դատական նիստ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

Այսօր 2012 թ օգոստոսի 7-ին, ժամը 16:30-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Գ. Խանզադյան) կկայանա դատական նիստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության, հետևյալ պահանջով`

ՀՀ գլխավոր դատախաությանը պարտավորեցնել կատարեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011թ մայիսի 30-ի որոշումը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական ԱսամբլեայիՎանաձորի գրասենյակ» ՀԿ-ները (այսուհետ` կազմակերպությունները) հաղորդումներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քաղաքացի Սարգիս Պողոսյանին մոտ մեկ ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի պահելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը կալանավորվել է ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանում և 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առանց օրենքով նախատեսված դատարանի որոշման առկայության:

Այս փաստը հայտնաբերել էին քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի դիտորդները և քրեական գործ: Հարուցելու պահանջով դիմել իրավապահ մարմիններին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5–ից մինչև սեպտեմբերի 1–ը առանց  օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը:

«2010 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական

հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ՈԲ

աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է

տարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 և 1349 հոդվածներով

հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 29.07.2010  թվականից

հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը:

2011 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ

քրեական դատարանը, քննել է բողոքաբերներ` կազմակերպությունների

վերաքննիչ բողոքը բավարարել, և նրանց բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Մինչ օրս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը վկայակոչված որոշումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի կատարվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը