Քաղաքական

07.08.2012 12:33


Արեգ Գևորգյանը՝ ՀՔԾ–ի վերջին որոշման մասին. «Իշխանություններն այսպես փորձում են նվազեցնել ժողովրդական բողոքի ալիքը»

Արեգ Գևորգյանը՝ ՀՔԾ–ի վերջին որոշման մասին. «Իշխանություններն այսպես փորձում են նվազեցնել ժողովրդական բողոքի ալիքը»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրել է  ՀԱԿ  ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի քրեական հետապնդումը:

–Ըստ քննության ներկայացրած «ապացույցների»՝ անձամբ ես, օրինակ, շատ ավելի մեղավոր եմ, քան ազատազրկման դատապարտվածներից յուրաքանչյուրը։ Իրենք իրենց շինծու ապացույցներով ազատազրկման են դատապարտում Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին, բայց հենց այդ նույն «ապացույցներով» ինձ արդարացնում են։ Այսինքն՝ իրենք այստեղ երկակի ապօրինություն են գործում,–«7օր»–ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Արեգ Գևորգյանը իրենց դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին  ՀՔԾ–ի որոշումը՝ հավելելով, որ սրանով իշխանությունները փորձում են նվազեցնել ժողովրդական ընդվզումների հետևանքով բարձրացած բողոքի ալիքը, ինչպես դա արեցին «Հարսնաքարի» միջադեպից հետո, երբ մանդատից զրկեցին Ռուբեն Հայրապետյանին։

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը, շարունակելու են բողոքներն ու պահանջելու են ազատազրկման դատապարտված իրենց գաղափարակից ընկերների դեմ կայացած վճիռը չեղյալ հայտարարել։ Արեգ Գևորգյանը շեշտել է նաև, որ իրենք, անկախ ամեն ինչից, շարունակելու են պայքարել Հայաստանում հաստատված հանցավոր վարչակարգի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը