Այսօր և վաղը ողջ Վրաստանում կիջեցվեն պետական դրոշները
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով օգոստոսի 7-ին և 8-ին երկրում իջեցվելու են պետական դրոշները՝ 2008թ. ռուս–վրացական պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի քաղաքացիների հիշատակը հարգելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը։
Պաշտոնական տվյալներով՝ 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ վրացական կողմը տվել է 413 սպանված, որոնցից 166-ը՝ զինվորական, 16-ը՝ ոստիկան, 220-ը՝ քաղաքացիական անձ։ Տվյալներում նշվում է նաև 2234 վիրավորի մասին: