Մանուկ հասակում շատ էի շրջագայում հորս հետ, նա Լենինականի՝ Կույրերի Միավորման ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավարն էր և հաճախակի կազմակերպում էր համերգներ՝ Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հաշմանդամների համար և համերգային այդ շրջագայությունների ժամանակ, անսամբլի հետ հաճախակի ընկերակցում էին Լենինականի՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք համերգի ընթացքում ներկայացնում էին բեմականացում կամ էլ ասմունքում էին: Ինձ համար ծանր էր տեսնել այդ անօգնական մարդկանց, ովքեր հիացմունքով էին որսում երաժշտության ձայնը և ամեն անգամ սիրտս ճմլվում էր, երբ տեսնում էի, թե ինչպես էին արտասվում նրանք, երբ դերասաններից որևէ մեկը ասմունքում էր Ավետիք Իսահակյանի «Մայրը» բանաստեղծությունը: Ես չէի կարող հասկանալ, թե ինչու էր այդ բանաստեղծությունը այդպես հուզում նրանց: Ժամանակներն անցան, ես մեծացա, բայց բանաստեղծությունը չկորցրեց իր ազդեցությունը: Ի դեպ, ժամանակ վերցրեք և կարդացեք այդ բանաստեղծությունը, հույսով եմ որ այն ձեզ նույնպես կհուզի:
Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել տեսնել, թե ինչպես են ծերերի տուն ինտերնատում ապրում ծերերը: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս հերթական բարեգործի այցը կամ համերգային խմբերի ելույթները, ինձ մոտ միշտ տպավորություն էր, որ իրենց զավակներից կամ հարազատներից մերժված մարդիկ՝ այդտեղ տուն են գտել, հոգատարություն և ընտանիք: Երբ մոտիկից էս առնչվում այդ մարդկանց հետ, ապա պարզ է դառնում, որ այստեղ այնքան տարբեր ճակատագրերով մարդիկ են ապրում, որ դրանցից շատերի օրինակով կարելի էր մի գիրք տպագրել: Կյանքը դաժան է և անարդար և շատերն են զոհ գնում անարդարության դավերին:
Ի՞նչու և ի՞նչպես այդ մարդիկ հայտնվեցին այստեղ: Այս դեպքում չի կարող լինել միանշանակ պատասխան: Մի՞գուցե երիտասարդության սխալներ, որոնք խարազանեցին և իրենց չդարմանվող վերքը թողեցին մարդկային այս ճակատագրի վրա, սխալներ՝ մեկը մյուսի հետևից կյանքը քանդող հետևանքներով: Այո, այս հարցին դժվար է պատասխան գտնել կամ մեղադրել ինչ որ մեկին: Թեև հասարակության մեջ գոյություն ունի մի կարծրատիպ, որ մարդիկ այստեղ են հայտնվում անշնորհակալ զավակներից հալածվելու և մերժվելու պատճառով: Բայց և այնպես, ինչպես ասացի պատճառները զանազան են:
Յուրահատուկ մի բան կա այստեղ հայտնվող մարդկանց մոտ, ումից մենք սովորելու շատ բաներ ունենք, քանի որ այստեղ՝ նրանք հասկացել են իրենց սխալները և կյանքի՝ իրենց ընձեռնված երկրորդ հնարավորությունը՝ ջանում են բաց չթողնել: Ես ցնցված էի տեսնելով դա: Նրանք կառչում են մեկը մյուսից, օգնելով իրար, քաջալերելով իրար: Նրանք կորցրել են այն հպարտությունը, թե իրենք ամենակարող են և իրենց տկարության մեջ զորավոր են դառնում, երբ հոգ են տանում իրար համար: Նրանք չեն դատապարտում իրար, դա արդեն արել է կյանքը: Մարդիկ, ովքեր նույն ճակատագրին են արժանացել և գտնվում են նույն հավասար պայմաններում: Դուք նույնպես մի դատապարտեք նրանց, քանզի դուք նույնպես ապահովվագրված չեք, որ մի օր նույնպես չեք հայտնվի այստեղ՝ նույն պայմաններում: Վերջապես, մենք ոչինչով լավը չենք նրանցից: Մի կյանք, մի պատմություն և մի ճակատագիր՝ շղթա, որի օղակներից մեկը կարող է մի օր իր ճեղքվածքը տալ և դառնալ շղթայի կտրման պատճառ:
Շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում ծնող լինել: Ոմանց համար, ընտանիք կազմելը եղել է պարզապես բնական մի ընթացք ու քչերն են, որ գոնե ինչ որ կերպ սովորել են, թե ինչ է ենթադրում ամուսնությունը, զավակ ունենալն ու նրանց դաստիարակելը: Կարծես թե ինքնին՝ հասարակությունը սովորեցնում է մարդուն լինել ծնող, իսկ զավա՞կ: Մենք միշտ քննադատում ենք նրանց, ովքեր թերանում են իրենց ծնողական պարտականությունների մեջ, բայց հարկ է հասկանալ, որ գոյություն ունի նաև որդիական պարտականություններ և պատասխանատվություններ: Մենք հաճախ ենք կրկնում «ինչ ցանես այն էլ կհնձես» և սա ոսկե ճշմարտություն է, քանի որ, մի օր գալիս է իրականության դառը պտուղները քաղելու ժամանակը, որը մեր քիմքին դառնություն է պատճառում: Այսօրվա հասարակությունը՝ գլխապտույտ արագությամբ փոփոխվող աշխարհում, չի հասցնում ադապտանալ և վարք ու բարքերի և կյանքի նոր փիլիսոփայության տեղատարափը, պարզապես դեգրադացնում է նրան, ով բախվում է կյանքի անարդարություններին և փորձություններին՝ զգալով սեփական անպաշտպանությունն ու խոցելիությունը:
Կյանքի կանոներից մեկն է, որ ուժեղն է միշտ հաղթում, իսկ այս պարագայում՝ ծերերն ու հաշմանդամները դառնում են խոցելի և անպաշտպան: Ու՞ր են անհետանում որդիական երախտագիտությունն ու սերը: Ի՞նչու և ի՞նչպես է ջնջվում մանկության հիշողությունը, որտեղ կյանքի դժվարությունների միջով անցնող ծնողները՝ պաշտպանում են իրենց սիրելի զավակներին, որպեսզի նրանց ոտքը քարին չգա: Ի՞նչպես է մոռացվում օրորոցի վրա կռացած մոր՝ քաղցր ու ժպտուն հայացքն ու նրա անցկացրած անքուն գիշերները:
Այո, մարդկությունը հետզհետե կորցնում է իր դեմքը, նա դեգրադանում է, փոխվում է նրա աշխարհայացքն ու կյանքի արժեքները, որտեղ ծնող հասկացողությունը փոխարինվում է ինկուբատոր հասկացողությամբ: Արժեքների այս համակարգում, թույլ և անպաշտպան ծերերը դառնում են բեռ՝ հասարակության համար, իսկ պետության համար հոգս և խնդիր՝ անլուծելի խնդիրների շարանից: Իսկ ծերերը՝ մինչ կառավարությունը փորձում է լուծել այդ խնդիրները, իր «բանտախցում» նստած՝ ապրում են պարզած ձեռքով, աչքը դռանը հառած, սպասումի հույսով, որ մի օր այդ դռնից ներս կմտնի իր զավակը և …
Տղաս, վերցրու պարկը քեզ հետ, պարկը տանը պետք կգա
Հասարակության խոցելի խմբերը շարքից

Մամիկոն Համբարյան