Սիրիայում պատանդ վերցրած 48 իրանցիներից 3-ը մահացել է
Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ իրենց կողմից պատանդ վերցրած 48 իրանցիներից 3-ը մահացել է։ «Ռոյթերս»–ի հաղորդմամբ՝ պատանդները մահացել են ռմբակոծությունից շենքի տանիքի փլուզման պատճառով։
Սիրիացի գրոհայինները հայտարարել են, որ կգնդակահարեն մնացած բոլոր պատանդներին, եթե առաջիկա ժամերի ընթացքում կառավարական զորքերը չդադարեցնեն կրակը։
Հիշեցնենք, որ Իրանի 48 քաղաքացի պատանդ է վերցվել օգոստոսի 4-ին։ Պաշտոնական Թեհրանը հայտնել էր, որ նրանք ուխտավորներ են, ովքեր ուղևորվել են Սիրիա՝ շիա մահմեդականների համար սրբավայր համարվող Սայեդա Զեյնաբ մզկիթն այցելելու համար։ Ճանապարհին իրանցի ուխտավորների ավտոբուսը կանգնեցրել են սիրիացի ապստամբներն ու պատանդ վերցրել իրանցիներին։
Սիրիայում պատանդ վերցրած 48 իրանցիներից 3-ը մահացել է
Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ իրենց կողմից պատանդ վերցրած 48 իրանցիներից 3-ը մահացել է։ «Ռոյթերս»–ի հաղորդմամբ՝ պատանդները մահացել են ռմբակոծությունից շենքի տանիքի փլուզման պատճառով։
Սիրիացի գրոհայինները հայտարարել են, որ կգնդակահարեն մնացած բոլոր պատանդներին, եթե առաջիկա ժամերի ընթացքում կառավարական զորքերը չդադարեցնեն կրակը։
Հիշեցնենք, որ Իրանի 48 քաղաքացի պատանդ է վերցվել օգոստոսի 4-ին։
Պաշտոնական Թեհրանը հայտնել էր, որ նրանք ուխտավորներ են, ովքեր ուղևորվել են Սիրիա՝ շիա մահմեդականների համար սրբավայր համարվող Սայեդա Զեյնաբ մզկիթն այցելելու համար։ Ճանապարհին իրանցի ուխտավորների ավտոբուսը կանգնեցրել են սիրիացի ապստամբներն ու պատանդ վերցրել իրանցիներին։