Լրահոս

07.08.2012 09:46


ՄԱԿ–ի դիտորդները ժամանակավորապես հեռացել են Հալեպից՝ իրավիճակի սրման պատճառով

ՄԱԿ–ի դիտորդները ժամանակավորապես հեռացել են Հալեպից՝ իրավիճակի սրման պատճառով

ՄԱԿ-ի դիտորդները հեռացել են Սիրիայի Հալեպ քաղաքից՝ հայտարարելով, ով քաղաքում իրավիճակը սրվել է։ Հալեպում շարունակվում են լայնածավալ մարտերը զինյալ ընդդիմության և կառավարության զորքերի միջև: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Այս պահին կառավարական զորքերը շարունակում են լայնածավալ գործողություն իրականացնել «Սիրիայի ազատ բանակի» դեմ Հալեպում` օգտագործելով ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև ծանր տեխնիկա և հրետանի:

Նշենք, որ Հալեպ քաղաքում աշխատում էր 20 միջազգային դիտորդ։ Այժմ նրանք տեղափոխվել են Դամասկոս, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի առաքելության գրասենյակը: Նրանք տեղեկացրել են, որ խոսքը ժամանակավոր տեղափոխման մասին է` անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ հուլիսին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլից Սիրիայում գտնվող դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգել էր 30 օրով, սակայն  հուլիսի կեսից դիտորդների թիվը կիսով չափ կրճատվել էր` հասնելով 150-ի։

Այս խորագրի վերջին նյութերը