Լրահոս

06.08.2012 17:05


Վրաստանի իշխող կուսակցությունը երկու օրով դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկու օրով դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը

Վրաստանում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ երկու օրով դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը։ Այս մասին, «Новости-Грузия»-ի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաճավարիանին:

Մաճավարիանի խոսքով՝ երկու օրով (օգոստոսի 7–ին և 8–ին) կուսակցության նախընտրական քարոզարշավի դադարեցումը կապված է 2008թ. օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակի հետ: Մաճավարիանին այլ քաղաքական կուսակցությունների նույնպես կոչ է արել միանալ այդ նախաձեռնությանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության համար ընկածների հիշատակը հարգելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը