Լրահոս

06.08.2012 16:50


Հայ երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Հայ երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

 13 երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից եւ Ալանդյան կղզիներից այսօր՝ օգոստոսի 6-ին` Հիրոսիմայի զոհերի հիշատակի միջազգային օրը, հանդիպելու են Ալանդյան կղզիներում` մեկ շաբաթ միասին նվագելու, երաժշտական փորձը փոխանակելու նպատակով:

 

Նրանք միասին մասնակցելու են դասընթացների, քննարկումների, կատարելու են երաժշտական վարժություններ եւ զբաղվելու են փորձարարությամբ՝ օգոստոսի 10-ին Մարիեհամնի հրապարակի բեմում «Խաղաղության ձայները» բացառիկ, փարձարարական համերգով հանդես գալու համար: Համերգը սկսվելու է 18:30, մուտքն ազատ է:

 

Բացօթյա համերգը կազմակերպվելու է Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի հոբելյանական ծրագրի շրջանակներում, որի առաքելությունը վերջին 20 տարիների ընթացքում խաղաղության տարածումն ու հաստատումն է:

 

Մասնակիցների երգացանկն ընդգրկում է ջազային, ժողովրդական եւ համաշխարհային երաժշտության կատարումներ: Նրանցից շատերն իրենց հայրենիքում հայտնի եւ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, ինչպես դասական կիթառահարներ եւ դաշնակահարներ, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանի ազգային երաժշտական գործիքների՝ թառի, ուդի, սազի գիտակ երգիչներ եւ երաժիշտներ.

 Էմիլ Մամեդով – դաշնամուր, 

Տիգրան Այվազյան – կիթառ,

Կարեն Մկրտչյան – վոկալ,

Միքայել Ոսկանյան – թառ, սազ, բուզուկի, ուդ,

Անուշ Հարությունյան – ջութակ,

Աշոտ Ոսկանյան – կիթառ, կայոն,

Ռիչարդ Փալմեր – կիթառ,

Ջոքում Ջասլին – կիթառ,

Կջելլ Դահլ – բաս,

Անդրեաս Նիբերգ – ջութակ,

Ասկանդար Ալասգարով – թրյումոր,

Փարվիզ Մամեդով – բաս կիթառ,

Մալիկ Մանսուրով – թառ, սազ,

Շիրադ Ֆաթալիյեւ – բալաբան,

Նազիմ  Քարիմով – հնչյունային օպերատոր:

 Ալանդյան կղզիները ներկայացնելու է WhatClub խումբը: Համերգը բացելու է «Խաղաղության կղզիներ» փառատոնի մեկնարկը, որը «Խաղաղության ձայներ»  նախագծի մի մասն է:

Այս խորագրի վերջին նյութերը