Լրահոս

06.08.2012 16:02


Սիրիայի նախկին վարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ միանում է ընդդիմությանը

Սիրիայի նախկին վարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ միանում է ընդդիմությանը

Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Ֆարիդ Հիջաբը պաշտոնապես հայտարարել է, որ միանում է ընդդիմությանը և հեղափոխական ուժերին: Նրա անունից սիրիացի ժողովրդին ուղղված ուղերձը «Ալ Ջազիրա»–ի եթերում ընթերցել է նրա պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռիադ Ալ-Աթարին:

Աթարին նշել է, որ Հիջաբն այդ քայլին պատրաստվում էր ավելի շուտ դիմել և հենց սկզբից համաձայն չէր ժողովրդական ելույթները ճնշելուն: Նրա խոսքով՝ Հիջաբը որոշել էր վարչակարգի հետ հարաբերությունները խզել այն բանից հետո, երբ նրա հայրենի քաղաքում՝ Դեյր Էլ-Զորում, պատժիչ գործողություններ են սկսվել իշխանական զորքերի կողմից: Նակին վարչապետի հետ երկրից հեռացել է նրա ազգականների 10 ընտանիք, այդ թվում՝ նրա 8 եղբայրները:

 –Հիջաբին մահ էր սպառնում, եթե նա վարչապետի պաշտոնից հրաժարվեր,– հավելել է Աթարին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի նախկին վարչապետը հրաժարական է տվել ու փախել Հորդանան: Ավելացնենք, որ Հիջաբը ներկայացնում է Սիրիայի ազդեցիկ սուննիական գերդաստաններից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը