Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:
Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, տեղակալը` ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում համակարգող խումբը կազմակերպելու է տեղերից տեղեկատվության անխափան ստացումը, մշակումն ու ամփոփումը, տպագրված անձնագրերի, նաև` կորցրած անձնագրի փոխարեն անձը ժամանակավորապես հավաստող փաստաթղթի հանձնումը քաղաքացիներին, ինչպես և քվեատուփերի տեղափոխման զինված ուղեկցումն ու անվտանգությունը:
Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, միջոցներ են ձեռնարկվում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության և ոստիկանության տարածքային մարմինների միջև կապի միջոցների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ:
Համաձայն հրամանի` ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում մինչև օգոստոսի 25-ը կստեղծվեն օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները, իսկ ընտրական տեղամասերում ծառայություն կատարող վերակարգերը կապահովվեն ծառայողական գրքույկներով, որտեղ կգրանցվեն հասարակական կարգի ու անվտանգության խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերը, որոնց ընթացք կտրվի սահմանված կարգով` արդյունքների մասին իրազեկելով համակարգող խմբին:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նույն հրամանով` ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների հետ աշխատանքը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների համար զանգվածային լրատվության միջոցների հետ շփվելու» ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Համակարգող խմբի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

ՀՀ ոստիկանություն