1945 թվականի այս օրը ամերիկյան ավիացիան միջուկային ռումբ գցեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա
Օգոստոսի 6-ին նշվում է Հիրոսիմայի՝ միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրը: 1945 թվականի այս օրը ամերիկյան ավիացիան ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգոստոսի 6-ին, ժամը 08:15-ին, 10 հազար մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել, որի 20 հազար տոննա տրոտիլի ուժգնությամբ: Ռումբը պայթել է 600 մետր բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազարը, վիրավորվել 40 հազարը:
Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով շարունակվում էին հրդեհները: Ամբողջությամբ ավերվեցին 12 ք/կմ տարածքով շինություններ, 90 հազար տներից ոչնչացվեց 62 հազարը:
Օգոստոսի 9-ին գցվեց երկրորդ ռումբը: Զոհվեց և անհետ կորավ ավելի քան 73 հազար մարդ, ավելի ուշ ճառագայթումից և վնասվածքներից մահացավ ևս 35 հազար մարդ:
Երկու ռմբակոծությունների արդյունքում տուժեց ավելի քան 300 հազար մարդ, շուրջ 200 հազար մարդ ճառագայթման ենթարկվեց:1955 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի կիրառումն արգելող առաջին միջազգային կոնֆերանսը: Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը: