Իրանի պետական գերատեսչությունները սեպտեմբերից կարող են զրկվել ինտերնետից
Իրանը պատրաստվում է անջատել իր նախարարությունների ու պետական այլ գերատեսչությունների ինտերնետը` կիբերհարձակումներից պաշտպանվելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «Դեյլի մեյլ»-ը՝ նշելով, որ ընդունված համապատասխան որոշումը կյանքի կկոչվի սեպտեմբերին:
Ըստ Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրայի՝ համացանցը վստահելի չէ, քանի որ «վերահսկվում է Իրանի հանդեպ թշնամաբար տրամադրված մեկ կամ երկու երկրի կողմից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ պատրաստվում է ինտերնետը փոխարինել սեփական՝ ազգային համացանցով, որի ստեղծումը նախատեսված է ավարտել առաջիկա 1,5 տարվա ընթացքում: