Կարծիք

06.08.2012 11:47


Վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք

Վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք

Վերջին օրերին հերթական անգամ հանրության քննարկման առարկա է դարձել Շուշիի ազատագրման գործողությանը ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տեղեկացված լինել–չլինելու հարցը։
Տրամաբանությունից զուրկ այս անհեթեթ հարցադրմանը ստիպված եմ եղել բազմիցս պատասխանել և այսօր էլ շեշտում եմ, որ առանց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտության այդպիսի գործողության իրականացումն անհնար կլիներ։
Միևնույն ժամանակ, բոլոր

ին հորդորում եմ դադարեցնել այս բանավեճը և ակամա չմասնակցել տեղեկատվական հատուկ գործողությանը, որը կառավարման «բաժանիր, որ տիրես» գործելակերպին հետամուտ վարչախումբը հերթական անգամ իրականացնում է իր տիրապետոթյունը ամրապնդելու և երկարաձգելու նպատակով։
Նմանաբնույթ թակարդներից խուսափելու համար բոլոր ողջամիտ ուժերն ու մարդիկ պարտավոր են զգոն լինել և գիտակցել, որ սովորաբար այսպիսի բանավեճերի կողմերն ու թիրախները վտանգի պահին միավորվող ու հանուն Հայրենիքի պայքարող տեսակից են լինում: ՈՒստի, անկախ քաղաքական կողմնորոշումից, նրանք պետք է միասնական լինեն։ 
Իսկ ժողովրդին հանուն անձնական ու կլանային սպառողական նպատակների բաժան–բաժան անելու, հակադրելու և տիրելու մոլուցքով առաջնորդվող վարչախումբը, որի կարկառուն ներկայացուցիչների մեծ մասն ազատամարտի ժամանակ կամ թաքնված էր տաքուկ տեղերում կամ էլ զբաղված էր թալանով ու հաղթանակների պտուղներն իրեն վերագրելով, այսօր փորձում է այդ տեսակի ամբողջականությունը քայքայելով յուրացնել ու չեզոքացնել նրան։
Իսկ իրենց կյանքը ազատամարտին նվիրած և հաղթանակի գործում մեծ ավանդ ունեցող այն մարդիկ, ովքեր ինչ–ինչ պատճառներով հայտնվել են վարչախմբի վերահսկողության ներքո և հարկադրաբար հանդես են գալիս նրա թելադրանքով, մեր աջակցության ու պաշտպանության կարիքն ունեն։ Եվ մենք վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք նման անմարդկային վարքի համար։
Ժիրայր Սեֆիլյան

Այս խորագրի վերջին նյութերը