Լրահոս

06.08.2012 11:43


Արսեն Գալստյանն ու Սթիվեն Սիգալը ներկա կգտնվեն Ռուսաստանի խառը մենամարտերի առաջնությանը

Արսեն Գալստյանն ու Սթիվեն Սիգալը ներկա կգտնվեն Ռուսաստանի խառը մենամարտերի առաջնությանը

Լոնդոնի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը ներկա կլինի Ռուսաստանի խառը մենամարտերի առաջին առաջնությանը: Նշենք, որ պատվավոր հյուրերի թվում կլինի նաև ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը, ով տիրապետում է ամենատարբեր տեսակի մարտարվեստների։ Սիգալն արդեն հաստատել է իր մասնակցությունը:

Սպասվում է, որ մրցաշարին ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրես»–ը։

Ավելացնենք, որ առաջնությունը կանցկացվի օգոստոսի 11-ին Սոչիում: Պայքարին կմասնակցի 40 մարտիկ: 

Այս խորագրի վերջին նյութերը