Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մահացել է 10-ամյա մի աղջիկ
Օգոստոսի 5-ին՝ գիշերը ժամը 03։28-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ի մոտակայքում, որի հետևանքով է մահացել է 10-ամյա աղջիկ։ ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ պատահարի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, Ագարակ քաղաքի բնակիչներ «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1961թ. ծնված Մ. Հովհաննիսյանը և ուղևորներ՝ 2002թ. ծնված Ս. Դավթյանը, 1978թ. ծնված Ն. Մկրտումյանը, 1958թ. ծնված Գ. Աբգարյանը, 1999թ. ծնված Ս. Դավթյանը, 1995թ. ծնված Է. Ալեքսանյանը (Երևանի բնակիչ) տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ս. Դավթյանը ստացած վնասվածնքերից մահացել է, իսկ Մ. Հովհաննիսյանը՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:
Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մահացել է 10-ամյա մի աղջիկ
Օգոստոսի 5-ին՝ գիշերը ժամը 03։28-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ի մոտակայքում, որի հետևանքով է մահացել է 10-ամյա աղջիկ։ ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ պատահարի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, Ագարակ քաղաքի բնակիչներ «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1961թ. ծնված Մ. Հովհաննիսյանը և ուղևորներ՝ 2002թ. ծնված Ս. Դավթյանը, 1978թ. ծնված Ն. Մկրտումյանը, 1958թ. ծնված Գ. Աբգարյանը, 1999թ. ծնված Ս. Դավթյանը, 1995թ. ծնված Է. Ալեքսանյանը (Երևանի բնակիչ) տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ս. Դավթյանը ստացած վնասվածնքերից մահացել է, իսկ Մ. Հովհաննիսյանը՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է: