Լրահոս

06.08.2012 10:21


«Լոնդոն–2012». Չինաստանն ունի 30 ոսկի, ԱՄՆ–ը՝ 28, իսկ Հայաստանը մրցաշարային աղյուսակի 43-րդ հորիզոնականում է

«Լոնդոն–2012». Չինաստանն ունի 30 ոսկի, ԱՄՆ–ը՝ 28, իսկ Հայաստանը մրցաշարային աղյուսակի 43-րդ հորիզոնականում է

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում են 30-րդ օլիմպիական խաղերը։ Թիմային հաշվարկով մրցաշարային աղյուսակում շարունակում է թեժ պայքար ընթանալ ԱՄՆ–ի ու Չինաստանի հավաքականների միջև։ Այս պահին Չինաստանը կրկին առջևում է՝ իր ակտիվում գրանցելով 61 մեդալ, որից 30-ը՝ ոսկի, 17-ը՝ արծաթ, 14-ը՝ բրոնզ։ ԱՄՆ––ի հավաքականը վաստակել է 60 մեդալ, որից 28-ը՝ ոսկի, 14–ը՝ արծաթ, 18-ը՝ բրոնզ։

Միացյալ Նահանգների ու Չինաստանի հավաքականներից բավական հետ են մնում լավագույն հնգյակի մյուս թիմերը։ 3-րդ հորիզոնականում ընթացող Մեծ Բրիտանիայի թիմն ունի 37 մեդալ, որից 16-ը՝ ոսկի, 11–ը՝ արծաթ, 10-ը՝ բրոնզ։ 4-րդ տեղում է գտնվում Հարավային Կորեայի ընտրանին, որն ունի 20 մեդալ. 10 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ։ Ֆրանսիան վաստակած 25 մեդալներով  5-րդն է՝ 8 ոսկի, 8 արծաթ և 9 բրոնզ։

Հիշեցնենք, որ երեկ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականին արծաթ բերեց, իսկ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզ։ Այդ երկու մեդալների շնորհիվ Հայաստանը թիմային հաշվարկով 43-րդ տեղում է՝ այդ հորիզոնականը բաժանելով միանման արդյունքներ ցույց տված Բելգիայի, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի և Սերբիայի հավաքականների հետ։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը