«Կեչառք» ԲԲԸ խորհրդի նախագահ. «Դատարանը քննել է անհայտ անձի կողմից ստորագրված վերաքննիչ բողոք»
Հայաստանի Հանրապետության Նախագահ
պարոն`Սերժ Սարգսյանին
Պատճենները`
1.ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
պարոն` Գագիկ Հարությունյանին
2.ՀՀ Արդարադատության նախարար
պարոն` Հրայր Թովմասյանին
3.ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
պարոն` Արման Մկրտումյանին
«Կեչառք»ԲԲԸ խորհրդի նախագահ
Վահագն Սիմոնյանից
Հասցե` ք.Երևան.Արաբկիր 37փ 1ա շ. 19բն.
Մեծարգո պարոն Նախագահ`
Դիմելով Ձեզ ակնկալում եմ,որ խնդրանքս կլինի լսված և կստանա արդարացի և օրինական լուծում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 30.12.2011թ ին թիվ ԿԴ0099/02/09 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ,ըստ որի քաղաքացի Հմայակ Զոհրաբյանից հօգուտ «Կեչառք» ԲԲԸ ի /այսուհետ «Ընկերություն» / ենթակա է բռնագանձման 15 մլն ՀՀ դրամ,որպես պատճառված վնասի հատուցում: 13.02.2012թ ին «Կեչառք» ԲԲԸ ստացվել է նշված վճռի դեմ Հմայակ Զոհրաբյանի անունից վերաքննիչ բողոք: Զոհրաբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդունել է վարույթ և 31.05.2012թ ի որոշմամբ /նախագահող դատավոր Ա.Պետրոսյան/ բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2011թ ի վճիռը և գործը ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
Հ. Զոհրաբյանի անունից ստացված վերաքննիչ բողոքը ընթերցելուց անմիջապես կասկածներ առաջացան,որ բողոքում տեղ գտած ստորագրությունը կեղծված է և կատարված չէ Հմայակ Զոհրաբյանի կողմից,քանի որ Ընկերությունում առկա էին Հմայակ Զոհրաբյանի կողմից կատարված ստորագրությունների բազմաթիվ օրինակներ:
21.02.2012թ ին Ընկերությունը դիմել է ՀՀ ԳԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ ին խնդրելով անցկացնել համապատասխան փորձաքննություն և որոշել, արդյոք նշված վերաքննիչ բողոքում տեղ գտած ստորագրությունը կատարված է Հմայակ Զոհրաբյանի կողմից: 27.02.2012թ ին «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ ի տնօրեն պարոն Ա.Ջավադյանի անունից ստացվեց թիվ 12-0179Պ փորձագիտական եզրակացությունը,համաձայն որի վերաքննիչ բողոքը ստորագրված չէ Հմայակ Զոհրաբյանի կողմից,այլ ստորագրված է այլ անձի կողմից:Փաստորեն անցկացված փորձաքննության արդյունքում հաստատվեցին կասկածները ստորագրության կեղծված լինելու մասին:
28.03.2012թ ին «Կեչառք» ԲԲԸ կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել դիմում`կից նաև փորձագետի եզրակացության բնօրինակն առ այն,որ 13.02.2012թ ի Հմայակ Զոհրաբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրված չէ Հմայակ Զոհրաբյանի կողմից,հետևաբար և կեղծված է:
Դատարանը ներկայացված եզրակացությունը կցել է գործին որպես ապացույց, հետաձգել դատական նիստը, եզրակացության մեկ օրինակ ուղարկել Հմայակ Զոհրաբյանին և խնդրել հայտնել դիրքորոշում (դատական նիստին չներկայանալու դեպքում գոնե գրավոր) վերը նշված փորձագիտական եզրակացության վերաբերյալ:Գործում առկա փոստային անդորրագիրը հաստատում է,որ դատարանի գրությունը և եզրակացության օրինակը Հմայակ Զոհրաբյանը ստացել է,սակայն ոչ ներկայացել է դատական նիստին և ոչ էլ որևէ դիրքորքշում հայտնել եզրակացության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը, դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, նախ ընդհանրապես հաշվի չի առել,որ վերաքննիչ բողոքը ստորագրված է անհայտ անձի կողմից,այլ ոչ գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից,քննել է անհայտ անձի ներկայացրած բողոքը և ապա կայացրել որոշում,որում ակնհայտորեն քողարկել է գործում փորձագիտական եզրակացության առկայությունը:Վերաքննիչ դատարանի որոշումը նշում անգամ չի պարունակում եզրակացության վերաբերյալ,չնայած որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 205 հոդվածը հստակ սահմանում է թե ովքեր կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել ընդհանուր իրավասության դատարանների վճիռների դեմ /բնականաբար ոչ անհայտ անձինք/:
Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանի կողմից քննության չպիտի առնվեր անհայտ անձի կողմից ներկայացված բողոքը: Բացարձակ անհասկանալի է թե,որ օրենքներով է առաջնորդվել վերաքննիչ դատարանը և ինչ նկատառումներով է քննության առել կեղծված ստորագրությամբ վերաքննիչ բողոքը,սակայն առավել քան ակնհայտ է, որ ՀՀ որևէ օրենք չի կարող դատավորին թույլ տալ քննել նման կեղծիք պարունակող բողոք:
Մեծարգո պարոն Նախագահ, Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով վերականգնել արդարությունը և պատժել ակնհայտորեն օրենքը շրջանցած և ապօրինի որոշում կայացրած դատավորին:
Հարգանքով` «Կեչառք» ԲԲԸ խորհրդի նախագահ Վ. Սիմոնյան