Լրահոս

06.08.2012 10:01


Եվրոպայի Հայերի Համագումարը պահաջում է խստիվ պատժել Վահե Ավետյանի գործով բոլոր մեղսակիցներին

Եվրոպայի Հայերի Համագումարը  պահաջում  է խստիվ պատժել Վահե Ավետյանի գործով բոլոր մեղսակիցներին

Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ոճրագործության զոհ՝ ՀՀ բանակի սպա Վահե Ավետյանի սպանությունից շուրջ քառասուն օր անց, ողջամիտ հայության հետ միասնակամ, կրկին դատապարտում ենք ոճրագործ տարրերի ստոր ու փոքրոգի արարքը և ցավակցում ու զորակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և արդարության պահանջով բողոքի ելած  ողջամիտ հայությանը:

Իրագործված  ոճիրը, ոչ միայն ՀՀ բանակը վարկաբեկող ստոր ու դավադիր գործողություն էր, այլև հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ ոտնձգություն:

 Հետևաբար, պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները թեկուզ հապաղած՝ օրենքի ուժով կասեցնեն օրինախախտ և քրեածին կենտրոնների և տարրերի՝ վաղուց իսկ սանձարձակության սահմանները հատած գործունեությունը՝ պատժելով ոչ միայն ոճրագործության անմիջական մասնակիցներին, այլև բոլոր մեղսակիցներին եւ պատասխանատուներին:
Զորակցում ենք, Հայաստանում և Սփյուռքում այս կապակցությամբ կազմակերպված և կազմակերպվելիք բոլոր շարժումներին և նախաձեռնություններին:

Կո՛չ ենք ուղղում, Վահե Ավետյանի սպանության քառասունքին՝ օգոստոսի 7-ին, կրկին մասնակցել կազմակերպվող մոմավառությանն ու  համանման բոլոր նախաձեռնություններին:

 Եվրոպայի Հայերի Համագումար  

Այս խորագրի վերջին նյութերը