Լրահոս

06.08.2012 09:40


ԼՂՀ վարչապետ. «Մենք պատրաստ ենք սիրիահայերին ընդունել Արցախում»

ԼՂՀ վարչապետ. «Մենք պատրաստ ենք սիրիահայերին ընդունել Արցախում»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է «Ասպետ» ճամբար, որտեղ այս օրերին իրենց ամառային ակտիվ հանգիստն են անցկացնում սփյուռքահայ 200 պատանիներ, որոնցից 21-ը սիրիահայեր են:

Արցախի «Ապառաժ» պարբերականը հաղորդում է, թե վարչապետն ասել է, որ Արցախը միշտ պատրաստ է ընդունել Սիրիայի մեր հայրենակիցներին.

–Մենք պատրաստ ենք Սիրիայից եկած մեր հայրենակիցներին հնարավորություն տալ անվճար սովորել Արցախում, ապահովել նաև կեցության պայմաններով: Մենք անցել ենք պատերազմով և գիտենք ինչքան դժվար է ապրել նման պատերազմական իրավիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը