Լրահոս

04.08.2012 14:21


Իրանում փորձարկվել է «Ֆաթեհ-110» հրթիռի նոր ձևափոխությունը

Իրանում փորձարկվել է «Ֆաթեհ-110» հրթիռի նոր ձևափոխությունը

Իրանը «Ֆաթեհ-110» հրթիռի նոր ձևափոխության բարեհաջող փորձարկումներ է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը՝ վկայակոչելով իրանական ՊՆ–ի հայտարարությունը։  

Առաջին անգամ «Ֆաթեհ-110»-ը Իրանի սպառազինությունների թվում էր հայտնվել 2002թ., իսկ 2010թ. փորձարկումներից հետո պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ այդ զինատեսակը եզակի է ամբողջ աշխարհում:

Ըստ Վահիդիի՝ նրա թռիչքի հեռավորությունը 300 կմ է, ինչը 100 կմ-ով ավելի է, քան նախորդ տարբերակինը: Նախարարը հայտնել է նաև, որ սա իրանական հրթիռներից ամենաճշգրիտն է, որ կարող է ծովային թիրախներ խոցել:

Ավելացնենք, որ վերջին շրջանում Իրանը պարբերաբար սպառազինությունների նոր տեսակների փորձարկումներ է անցկացնում։

Այս խորագրի վերջին նյութերը