Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են 21-րդ դարի սկզբի ամենահրատապ խնդիրներից մեկի՝ գի՞րք, թե ինտերնետ երկընտրանքի մասին։
Զարգարյանի կարծիքով՝ գիրքն ավելի նախընտրելի է, քան ինտերնետը։ Նրա խոսքով՝ այսօր ընթերցում են ավելի շատ մասնագիտական գրականություն։ Անդրադառնալով այն հարցին, որ գրքերի պարագայում հաճախ լինում է տպաքանակի պակաս, ինչը ավելի նախընտրելի է դարձնում ինտերնետով գրքեր փնտրելը, Զարգարյանը նշել է, որ կարևոր ցանկությունն է, և իրենք միշտ պատարստեն աջակցել ընթերցողին գիրքը գտնելու հարցում։
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ իր հերթին նշել է, որ գիրք նախընտրող զանգվածն ունի իր առանձնահատկությունները, սակայն փաստ է, որ գիտական գրականությունից օգտվելիս նախընտրում են էլեկտրոնային գրականությունը։ Միաժամանակ, Մադաթյանը նկատել է, որ գրքի էլեկտրոնային տարբերակները կարելի է խեղաթյուրել, ի տարբերություն տպագիր գրքի:
Հոգեբանը խորհուրդ է տվել, որ եթե ծնողները այնպես անեն, որ երեխան ավելի շատ ընթերցի համակարգչով, ոչ թե խաղեր խաղա, այսինքն երեխան հասկանա, որ համակարգիչը նախ և առաջ տեղեկատվության աղբյուր է, և տեսնի, որ իր ծնողներն էլ են նման կերպ նայում համակարգչին ու ինտերնետին, ապա դա զգալիորեն կնպաստի նրան, որ երեխայի մոտ կախվածություն չառաջանա համակարգչային խաղերից։
Գի՞րք, թե՞ ինտերնետ՝ սա է խնդիրը

7or.am