Լրահոս

03.08.2012 17:26


Վիճաբանություն այգում

Վիճաբանություն այգում
Օգոստոսի 1-ին՝ ժամը  21։30-ին,  1989թ. ծնված Դավիթ Ղ.-ն Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում մոտեցել է ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Նույն օրը՝ ժամը 21։40-ին,  Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1958թ. ծնված Արսեն Ն.-ն և 1993թ. ծնված Էրիկ Մ.-ն:
Պարզվել է, որ  Հ. Թումանյանի անվան այգում, վիճաբանության ժամանակ, նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթ Ղ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը