Լրահոս

03.08.2012 16:45


Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին

Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին

Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպորտաձևի զարգացման գործում: Ինչ է համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:

   Ինչ վերաբերում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք դրանք տեղին չեն և չարժէ Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի՛  հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղի՞ց առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին,մեզ հայտնի չէ: Հուսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները:

  Կանխավ շնորհակալություն:

 Հարգանքներով պատգամավորի օգնական Վարդան Քոչարյան

Այս խորագրի վերջին նյութերը