ՀԱԿ ակտիվիստները կրկին դատախազության շենքի առջև բողոքի գործողություն են իրականացնում
ՀԱԿ ակտիվիստներն այսօր նորից հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև և պահանջում են արդարացնել ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին, որոնց 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ միջադեպի առիթով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 2-6 տարվա ազատազրկման:
Բողոքավորները մեկ անգամ ևս հայտարարել են, որ հիշյալ դատավճիռը համարում են քաղաքական պատվեր ու ամեն ուրբաթ օր գալու են դատախազության շենքի առջև բողոքի ցույց անցկացնելու։
Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի գործողություն էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել մարտի 1-ի գործով ձերբակալվածներին: Անցյալ ուրբաթ օրվանից նրանք վերսկսել են այդ գործողությունները, որոնք մինչ այդ դադարել էին։

7or.am