Ռ. Սաֆրաստյան. «Սիրիահայերը պետք է իմանան, որ Հայաստանը իրենց մեջքին կանգնած է»
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ մամուլը և պաշտոնական Երևանը պետք է շատ զգույշ լինեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ քննադատություն կամ մեկնաբանություն անելու հարցում։ Սաֆրաստյանն անդրադարձել է Հալեպում տեղի ունեցող բախումներին ու նշել.
–Հալեպում դեռևս այնպես չեն ծավալվում, որ վնասեն հայկական թաղամասերը: Մեր հայրենակիցները մինչև վերջ կփորձեն մնալ Սիրիայում ու իրենց տներում:
Փորձագետը նշել է, որ թեև Հայաստանը Սիրիայի հարցի կարգավորման գործընթացում մեծ ազդեցություն չունի, այնուամենայնիվ, պետք է այնպիսի դիրքորոշում ցուցաբերի, որ սիրիահայերը համոզված լինեն՝ Հայաստանն իրենց կողքին է.
–Նրանք պետք է իմանան, որ կա մի երկիր, որը, չնայած հզոր չէ, փոքր է, բայց իր ուժերի շրջանակում միշտ կանգնած կլինի իրենց մեջքին: Ցանկացած հայ պետք է հույս–հավատ ունենա իր հայրենիքի նկատմամբ:

7or.am