Լրահոս

03.08.2012 12:45


Բաղդադը սպառնացել է ձերբակալել Դավութօղլուին

Բաղդադը սպառնացել է ձերբակալել Դավութօղլուին

Իրաքի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատված այցին։ «Ռեգնումի» փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ կայքում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ Դավութօղլուի այցը Հյուսիսային Իրաք, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցած նրա հանդիպումները, իրականացվել են առանց Իրաքի ԱԳՆ-ին տեղյակ պահելու և հավանություն ստանալու, ինչն արհամարհանք է պետության ինքնիշխանության հանդեպ, խախտում է միջազգային հարաբերությունների օրենքները և չի համապատասխանում պետությունների միջև պաշտոնական շփումների կանոններին։

Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքի կուսակիցներից  Էլ-Հասանը հայտարարել է, թե Դավութօղլուի պահվածքն անընդունելի է, և նման պարագայում իրենք իրավունք ունեն ձերբակալել նրան։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել էր Հյուսիսային Իրաք՝ հանդիպելով քրդական ինքնավար հատվածի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հետ՝ խնդրելով չնպաստել Սիրիայում քրդական նոր միավորի ստեղծմանը։ Ավելի ուշ Դավութօղլուն այցելել էր նաև նավթի քաղաք Քերքուք, որն էլ խիստ անհանգստացրել է Իրաքի իշխանություններին։ 

Այս խորագրի վերջին նյութերը