Մարդկանց շահագործելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ս. Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող, քննությամբ դեռւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ` մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու ևւ յուրաքանչյուր անձի դիմաց 2 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Այդ նպատակով Ս. Հովսեփյանը այցելել է հայաստանյան բուժհաստատություններ և համացանցում տեղադրել հայտարարություններ: Մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով Ս. Հովսեփյանը հավաքագրել է թվով 6 անձանց, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը և երիկամի դիմաց խոստացել 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Արդյունքում` նրան հաջողվել է հիշյալ 6 անձանցից 4-ի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն, որոնցից 3-ն այնտեղ ենթարկվել են վիրահատության, և վերցվել է նրանց երիկամը:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ: