Կարծիք

03.08.2012 09:57


Արիականություն

Արիականություն

Արիացիներն արարվել են Արարչի կողմից։

Արիացիներն արարվել են Արարչի նմանությամբ։
Արիացիներն արարվել են Հայկական լեռնաշխարհում։
Արիացիների մի մասը հետագայում, տարածվելով դեպի արևելք ու արևմուտք, իրենց հետ տարել են իրենց գենը, լեզուն ու մշակույթը։
Արիացիներն իրենց արտագաղթի ճանապարհին կորցրել են իրենց լեզվի ու մշակույթի շատ առանձնահատկություններ, բայց հիմնականում պահպանել են իրենց գենի էությունը։

Իսկ ո՞րն է արիական գենի էությունը։
Արիական գենի էությունն է արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճան, որ արիացին պատրաստ է զոհաբերել իր, նույնիսկ, իր հարազատների կյանքը արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի համար։
Արիացու այս բացառիկ հատկությունն է, որ շատերը սխալմամբ որակում են մեկ որպես լոկ խիզախություն, կամ անվախություն, մեկ էլ որպես խելագարություն, նույնիսկ անխելքություն, ընդհուպ մինչև միամտություն, առանց փորձելու խորանալ հարցի բուն էության մեջ։
Արիացու արդարությանը, ճշմարտությանը, բարուն ու գեղեցիկին անսահման նվիրվածությունն է պայմանավորում արիական մշակույթը։ Մշակույթն, իհարկե, ֆոլկլորը չէ, չնայած իր հսկայական ազդեցությունն ունի ֆոլկլորի վրա։ Մշակույթը այն ներքին մեխանիզմն է, որ պայմանավորում է միջանձնային հարաբերությունները հասարակության ներսում։
Արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի վրա հիմնված արիական մշակույթը բերում է միայն էգալիտարյան հասարակության։ Էգալիտարյան հասարակությունը իրավահավասարների հասարակություն է, ուր չկա մեկը որ ավելի շատ իրավունք ունենա քան մյուսը։ Ասենք, օրինակ՝ իրավունք ունենա սեփականացնել որևէ հողատարածք իր լճերով, գետերով, անտառներով կամ հանքավայրերով, թույլ չտալով մյուսներին օգտվել դրանցից կամ վարձատրություն պահանջել դրանցից օգտվելու համար։ Այլ կերպ ասած, ոչ մի արիացի չի ասի՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է…»։ Արիական, էգալիտարյան մշակույթում բոլոը հավասար իրավունք ունեն օգտվելու մայր հողի տված բարիքներից։ Արիական էգալիտարյան հասարակությունում ամեն մարդ իրավունք ունի որևէ ազատ տեղ հող վերցնել, մշակել այն ու ընտանիք պահել։ Հետևաբար, արիական մշակույթում չկան հարուստներ ու աղքատներ։ Չկա մեկը որ ստիպված լինի աշխատել ինչ-որ Զիմզիմովի ձեռքի տակ իր հանապազօրյա հացի համար, կամ, մանավանդ մուրալ այն։ Արիական էգալիտարյան հասարակությունը քաղաքակիրթ հասարակություն է, ուր ամեն ոք հարգում է մյուսին այնպես ինչպես ինքն իրեն։ Այստեղ հարկ է նույնականություն տեսնել Քրիստոնեական ուսմունքի «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում» ամենագլխավոր պատվիրանի հետ։ Արիական մշակույթը ենթադրում է եղբայրների ու քույրերի հասարակություն ուր իշխում է միայն համագործակցությունը։
Ի հակադրություն՝ կապիտալիստական հասարակությունը, ուր մրցակցությունն ու հակամարտությանն են իշխում, որտեղ մարդը մարդուն գայլ է (անգլերեն՝ dog eat dog world, թարգմանաբար՝ «միջավայր ուր շունը շան միս է ուտում) ի սկզբանե ենթադրում է հասարակություն, ուր բոլորը թշնամի են միմյանց։ Հետևաբար, կապիտալիստական տնտեսավարման ձևը ոչ միայն պառակտում ու թուլացնում է հասարակությունը, այլ, նաև անհարիր է արիական գենին ու մշակույթին։
ՀԱՅ ԱԱՐԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հայ արիական մշակույթում չի եղել հարուստ ու աղքատ, չի եղել ստրկատիրություն, չի եղել ֆեոդալիզմ (սրանք իրենց էությամբ կապիտալիզմի դրսևորումներ են)։ Մի խոսքով, Հին Հայաստանը թեկուզև ագրարային, բայց միևնույն ժամանակ էգալիտարյան հասարակություն էր, իրավահավասարների հասարակություն, ուր չկար մարդու կողմից մարդու շահագործում։ Էգալիտարյան կացութաձևը համարյա նույնությամբ պահպանվել էր Հայաստանում ընդհուպ մինչև XIX դարի սկիզբը, իսկ արևմտյան Հայաստանում մինչև XX դարի սկիզբը։ Կապիտալիզմի մուտքը ամբողջովին խաթարեց հայ արիական մշակույթը։ Մենք իսպառ կորցրինք մեր ազգային նկարագիրը։ Մարդու կողմից մարդու անխնա շահագործումը դարձավ ընդունելի, հետագայում, ցավոք, նաև կյանքի նորմ։ Հազարամյակներ շարունակ իր առաքելությունը պատվով կատարած ազգը կորցրեց իր երբեմնի արիացու նկարագիրը։
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Բայց ամեն ինչ սկսվեց, երբ Քրիստոնեությունը Հայաստանում որպես կրոն տարածելու համար ոչնչացվեց ողջ քրմական դասն ու գրականությունը (ուսմունքն ու օրենքները, ամեն ինչ ընդհուպ մինչև այբուբենը), հետո, երբ Պավլիկյան ու հետագայում Թոնդրակյան շարժումները խեղդվեցին արյան մեջ, հետո, երբ ռուսական զորքերը խլեցին Հայաստանը Պարսիկներից 1828-ին ու ճորտատիրության վերացումից հետո կապիտալիզմը մտցրին երկրում (հիշենք Թումանյանի «Հառաչանքը». «Հինը չկա, նորից էլ բան չենք հասկանում», ասում է ծերունին մշկույթի մասին խոսելիս. պատահական չի, որ Արևելյան Հայաստանում առաջացան Զիմզիմովներն ու Բազազ Արտեմները, Զամբախովներն ու Մարկոս Աղա Ալիմյանները), հետո, երբ բոլշևիկները գրավեցին Հայաստանը 1920-ին (նկատենք, որ 1918-20 թվականների ընթացքում նույն կապիտալիզմն էր, ինչ Ռուսական Կայսրության ժամանակ) ու մտցրին բռնի կոմունիզմ։ 1991-ից այս կողմ մենք միայն բռնի կոմունիզմից վերադարձել ենք կապիտալիզմ ու էլի ուենք նույն Էլիզբարովները, Բազազ Արտեմներն ու Զամբախովները։ Դեռ շատ ավելի վատ։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, որ մեր դժբախտությունների շարանի սկիզբը համընկնում է վերը նկարագրված ժամանակաշրջանի սկզբի հետ՝ երբ Քրիստոնեությունը որպես կրոն հրով ու սրով մտցվեց Հայաստանում (ընդ որում եկեղեցին հողեր սեփականացնելով դարձավ առաջին ֆեոդալը, որն ինչպես ասվեց կապիտալիզմի ձև է. իմիջիայլոց, հնարավոր է, որ եկեղեցիների որոշ մասն էլ եկեղեցու դեմ ընդվզած հայերն են քանդել՝ ոչ բոլորն են քանդվել երկրաշարժից կամ օտար նվաճողների կողմից)։ Նկատենք նաև, որ մեր դժբախտությունները գնալով բազմապատկվեցին, ավելի ու ավել անտանելի դարձան ու (չնայած վերջերս բարենպաստ գործոնների շնորհիվ ձեռք բերված որոշ տարածքային նվաճումների. ի նկատի ունեմ Արցախի մասնակի ազատագրումը) գնալով ավելի ու ավելի անտանելի են դառնալու կապիտալիզմի, ավելի ճիշտ՝ մոնոպոլիստական կապիտալիզմի խորացմանը զուգընթաց։ Ինչու՞։ Որովհետև կապիտալիզմը ենթադրում է հակամարտություն հասարակության մեջ, հետևաբար պառակտում է հասարակությունը, բաժանաելով այն իրար թշնամի խավերի։ Կապիտալիզմն իր անքաղաքակիրթ, գայլային օրենքներով անհարիր է հայ արիացի մարդու իսկական նկարագրին։ Կապիտալիզմն, ըստ էության լեգալացված կողոպուտ է։ Իսկ արիացու էությանը խորթ է կողոպուտի, ընդհանրապես, բռնության որևէ դրսևորում, քանզի կողոպուտը ենթադրում է անիրավահավասարություն, որն անընդունելի է արիացու համար։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Մենք՝ արիացիներս, իրավունք չունի կուլ գնալու կապիտալիզմի անքաղաքակիրթ, լեգալացված կողոպուտի, ջունգլիների, գայլային օրենքների մշակույթին։ Շարունակելով գերի մնալ կապիտալիզմի ճիրաններում, մենք երբեք չենք ձերբազատվի մեր դժբախտություններից ու չենք կարողանա վերամիավորել մեր կորցրած տարածքներն ու կատարել մեր վաղեմի առաքելությունը՝ լուսավորել աշխարհի մյուս ժողովուրդներին ու հավասարակշռություն, հետևաբար, խաղաղություն հաստատել ողջ աշխարհում։ 
Պետք է հասկանալ, որ կապիտալիզմը պառակտում է մեզ ու ազգովի կործանում է տանում (անիրավահավասարների ազգը երբեք հզոր չի լինի. Գիքորները Բազազ Արտեմների ունեցվածքը պաշտպանելու համար կռիվ չեն գնա)։ Բայց մյուս կողմից կոմունիզմը, ավելի ճիշտ, բոլշևիկյան բռնի կոմունիզմն է սարսափեցնում մեզ։ Եթե շարունակենք սովետական բռնի կոմունիզմը շփոթել համանուն գաղափարի հետ՝ ապա կմնանք փակուղում։ Պավլիկյանների ու Թոնդրակյանների նման, աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների բաղձանքն է եղել կառուցել իրավահավասարների՝ արիական, էգալիտարյան հասարակություն, որին տարբեր ժամանակներում տվել են տարբեր անուններ, «Ուտոպիա»-ից մինչև «կոմունիզմ»։ Սովետական բռնի կոմունիզմից զանազանելու համար մեր բաղձանքների հասարակությունն անվանենք կամավոր կոմունիզմ, կամ որ ավելի լավ է, Արիական Էգալիտարյան՝ ԱՐԷԳակնային հասարակություն։
Շատերը կհիշեն Թումանյանի թարգմանությամբ հնդկական «Ոսկի քաղաքը» հեքիաթը, Թոմաս Մորի «Ուտոպիան», Թոմաս Կամպանելայի, Ֆրենսիս Բեկոնի նկարագրած հասարակությունները, ֆրանսիացի ուտոպիստ-սոցիալիստների գաղափարախոսությունը, և այլն։ ԱՐԷԳակնային հասարակությունը աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների մշտական բաղձանքն է եղել։ Ներկայումս էլ աշխարհում մեծ թափ է առնում ազնվաբարո, արի մարդկանց շարժումը կապիտալիզմի դեմ, քանզի ներքևներում էլ չեն ուզում հանդուրժել ստրուկի ապրելակերպ։
Մենք՝ արիացիներս, պարտավոր ենք հրաժարվել կապիտալիզմից ու կառուցել էգալիտարյան՝ ԱՐԵԳակնային հասարակություն մեր սերունդների երջանկությունն ապահովելու համար։ 
ԻՆՉՊԵ՞Ս
Նախ՝ հարկավոր է վերականգնել մեր նախնյաց արիական ուսմունքը, օրենքներն ու մշակույթը։ Դա անվանենք ազգային գիտակցության զարթոնք։
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ
Մտավորականությունը պատասխնատվություն ունի սկսելու ազգային գիտակցության զարթոնքը, նախ, բացատրելով մեր ժողովրդին իր դժբախտությունների իսկական պատճառները, միաժամանակ, վերականգնելով ու տարածելով մեր նախնյաց արարչական ուսմունքը, օրենքներն ու մշակույթն իր բոլոր դրույթներով ու ենթադրույթներով։ Արդյունքում՝ աստիճանաբար դուրս կմղվեն օտարածին ազդեցությունները մեր մշակույթից ու կհաստատվի ճիշտ արիական մշակույթ։ Կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Ազգային զարթոնքի այս ճանապարհին հայ ժողովուրդն աստիճանաբար կվերածվի իր արմատներին արժանի արիացի ազգի։ Կառաջանա իմաստուն այրերի դաս։ Բարոյահոգևոր բարձր արժեքների տեր ազգն արդեն կիմանա՝ ինչպես բարելավել երկրի ներքին կյանքը՝ կառավարման ու տնտեսավարման համակարգերը։
ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ
Կառավարման հարցում արիացած ազգը կհրաժարվի արևմտյան դեմոկրատական մոդելից ու կանցնի նահապետական կառավարման։ Ազգի իմաստուն այրերը՝ նահապետները, իրենց ենթակա կառույցների միջոցով կվերահսկեն օրենքների ու մշակույթի պահպանումը գյուղական, քաղաքային ու մարզային մակարդակներում։ Երկրի ընդհանուր ու միջազգային հարաբերությունների պատասխանատուն կլինի ազգի ամենաիմաստուն, գերագույն նահապետը՝ թագավորը, կամ երեք ամենաիմաստուն նահապետների խորհուրդը։

Տնտեսավարման ոլորտում կազգայնացվի ողջ տնտեսությունն ու կդրվի գերագույն նահապետի՝ թագավորի, կամ երեք նահապետների խորհրդի իշխանության տակ (հողը, ընդերքն իր ջրային և օգտակար հանածոներով, աղբյուրները, գետերն ու լճերը, անտառները, մարգագետինները, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, պետական գանձարանը, էլեկտրաէներգիայի և բոլոր տեսակի էներգակիրների արտադրության ու ներկրման ձեռնարկույունները, բոլոր տեսակի արտադրական ու ֆինանսական ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտի համակարգը, գիտության, կրթության և առողջապահության ողջ համակարգը, զինված ուժերը, ազգային անվտանգության համակարգը, ներքին գործերի համակարգը, դատաիրավական ողջ համակարգը, զանգվածային լրատվության բոլոր միջոցները, առաջին հերթին հեռուստատեսությունը, արվեստի բոլոր բնագավառները, հատկապես թատրոնը, կինոն, կերպարվեստը, և այլն) բացի քաղաքացիների անձնական սեփականությունից, կահույքից, փոխադրամիջոցներից, գործիքներից, կացարանից, ու անհատական, նաև ընտանեկան ձեռնարկություններից։ Միայն ազգին նվիրված միապետը՝ երկրի հիմնական պատասխանատուն, կարող է արդյունավետ կերպով օգտագործել երկրի ռեսուրսները։ Ներկայիս լիբերալ կապիտալիզմի պայմաններում ամեն անհատ փողատեր առաջնորդվելով իր եսասիրական մղումներով վատնում է իր տնօրինության տակ գտնվող երկրի ռեսուսները։ Միապետը կենտրոնացնելով երկրի բոլոր ռեսուրսները, արագորեն կհզորացնի ռազմական ու կենսական նշանակության ոլորտները, հետո հեռահար ներդրումներ կատարելով երկրի տնտեսության ու անվտանգության բնագավառներում կամրապնդի ազգի բարորությունը։ Թագավորական համակարգում աշխատողները կվարձատրվեն ըստ իրենց ներդրման։ Ողջ եկամուտը կմտնի պետական գանձարան։
Օրենսդրության ու օրինապահ մարմինների առկայությունը կպահպանվի (որոշ բարեփոխումներով), քանի որ դրա անհրաժեշտությունը հակադարձ համեմատական է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակին։ Որքան ցածր է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակը, այնքան բարձր է օրենսդրության խստությունն ու օրինապահ մարմինների անհրաժեշտությունը։ Որքան բարձր է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակը՝ այնքան ցածր է օենսդրության ու օրինապահ մարմինների անհրաժեշրտությունը։ Ամենաբարձր նարոյահոգևոր մակարդակի ազգը կարիք չունի որևէ օրենսդրության ու օրինապահ մարմինների համակարգի։
Մեր երկրի հզորացումն ու հատկապես արդարության թագավորությունը երկրում հետ կվերադարձնի բոլոր վտարանդի հայերին։ Մեր երկրի օրինակով իրենց երկրներում նմանատիպ բարեփոխումներ կկատարեն մեր հարևան ազգերն ու ի վերջո մոլորակի բոլոր ազգերն ու ժողովուրդները։ Բարոյահոգևոր բարձրագույն արժեքների տեր ազգերի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Այս ճանապարհով միայն հնարավոր կդառնա լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու համայն հայության վերադարձի գերխնդիրը։ 
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
ԱՐԱՐԻՉ
Արարիչը համատիեզերական օրինաչափությունների ամբողջությունն է։ Նա ճշմարտության ու արդարության մարմնացումն է։ Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն ինչից՝ անձնական, ընտանեկան, տոհմային, կամ որևէ այլ բազմության խմբակային շահերից։ Եղբայրությունը, հավասարությունն ու արդարությունը մեր արարչական գենի հիմնական հատկություններն են։ 
. Դատապարտելի է նա, ով դիմացինին չի հարգում ու գնահատում այնպես ինչպես ինքն իրեն։
. Դատապարտելի է նա, ով իր անձնական շահը վեր է դասում ազգակցի, համայնքի կամ ազգի ընդհանուր շահից։
. Դատապարտելի է նա, ով շահագործում է մյուսի աշխատանքը։ 
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Բնության մեջ ամեն ինչ պատկանում է բոլորին հավասարապես։ Բոլորը հավասարապես իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիքներից բավարարելու իրենց նյութական ու հոգևոր կարիքները։ Գթասիրտ ու հարգալից վերաբերմունքը մայր բնության նկատմամբ յուրաքանչյուրի պարտականությունն է։
.Դատապարտելի է նա, ով իր սեփականն է համարում բնության որևէ հատված ու սահմանափակում կամ արգելում է մյուսներին օգտվել այդ հատվածի բարիքներից։
. Դատապարտելի է նա, ով կողոպտում է բնությունը անհրաժեշտից ավել նյութական արժեքներ կուտակելու համար։
ԸՆՏԱՆԻՔ
Մարդն արարվել է Արարչի նմանությամբ, սակայն ի սկզբանե կորցրել է իր արարչական կերպարն ու իր ուսուցչին։ Մարդու երկրային կյանքի իմաստն է՝ ինքնուրույն վերականգնել իր արարչական կերպարը։ Այս գործում հսկայական է ընտանիքի, հատկապես կնոջ, դերը։ Ընտանիքը տղամարդու և կնոջ ոգեղեն միությունն է, ազգի հիմքը։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը չի ձգտում վերականգնել իր արարչական կերպարը։
. Դատապարտելի է այն կինը, որը չի օգնում ու չի խրախուսում նրան այդ հարցում։
Տղամարդը հայր է, տոհմի հայր։ Նա արարող աստվածություն է։ Իր ազնվությամբ, առաքինությամբ ու իմաստնությամբ նա է ընտանիքի առաջնորդը, նրա պատվի ու արժանապատվության պահապանը։ 
Կինը մայր է, տոհմի մայր։ Մայրն աստվածային է։ Իր սրբությամբ տոհմածին է մայրն ու տոհմի շարունակելության ու ամբողջականության պատասխանատուն։ Նրա ծնած երեխաներն իրենը չեն։ Նրանք տոհմի զավակներն են։ 
. Դատապարտելի է այն կինը, որը կտրում է երեխաներին իրենց տոհմից։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը տեր չի կանգնում իր զավակներին։ 

Ընտանիքի հայրն ու մայրը հավասարապես պատասխանատու են ընտանիքի բարորության համար։ Տղամարդը՝ դրսի, կինը՝ ներսի պատասխանատուն է։ Ընտանիքի արու զավակներին կրթում է հայրը, իսկ էգ զավակներին՝ մայրը։ Կնոջ սրբազան պարտականությունն է խնամել ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն կինը, որը չի խնամում իր ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը կնոջը վրաբերվում է որպես ստրուկի։
Տղամարդն իր իմաստնությունն առաջինը կիսում է կնոջ, իսկ հետո իր արու զավակների հետ։
. Դատապարտելի է այն կինը, որը չի հարգում իր ամուսնուն ու չի սովորում նրանից։
. Դատապարտելի է այն կինը, որը չի կատարում իր պարտականություններն ընտանիքում։
. Դատապարտելի է այն կինը, որն անհնազանդ է ամուսնուն ու չի կատարում նրա ցուցումները։
. Դատապարտելի է այն կինը, որը պահանջներ է դնում ամուսնու առջև։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնու գլխին նստած, իր քմահաճույքներն է թելադրում։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո աչքը հորական տոհմի կողմն է։
. Դատապարտելի է այն կինը, որն ընտանիքի հանդեպ իր պարտականություններն ու պատասխանատվությունը ամուսնու վրա թողած, մտահոգված է իր սեփական կամ իր հորական տոհմի բարեկեցությամբ։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո ակնկալում է իր հորական տոհմի միջամտությունն իր ընտանիքի գործերին։
. Դատապարտելի է այն կինը, որի աչքը դուրսն է։
Տոհմի նահապետը տոհմի մեծ հայրն է։ Նա արարող աստվածություն է։ Իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ ու վեհությամբ նա է տոհմի խորհրդանիշը, նրա առաջնորդն ու տոհմի պատվի ու արժանապատվության պահապանը։ Տոհմի բոլոր անդամները հարգում ու անվերապահորեն հնազանդվում են տոհմի նահապետին։
. Դատապարտելի է այն տոհմը, որի անդամները չեն հարգում ու չեն հնազանդվում տոհմի նահապետին։ 
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ տոհմի սերունդն է սեփականացնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որի ընտանիքներում հարսի տոհմն է տնօրինում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկան ուրիշ տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի տոհմին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ տոհմի։
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկը կորցնում է կուսությունը նախքան ամուսնանալը։
ԿԵՆԱԿՑՈՒՄ
Կենակցումը տիեզերքի արարման պատճեն է։ Այն տղամարդու համար իր արարչական ներուժի գործադրման ու զարգացման համար է։ Կնոջ համար կենակցումը տղամարդու արարչական ներուժն իր վրա կրելու ու արարմանն այդպիսով մասնակից լինելու համար է։ կենանցումը նաև տոհմի շարունակելությունն ու զույգի միությունն ամրապնդող ու սրբագործող անհրաժեշտություն է։
. Դատապարտելի է այն զույգը որը կենակցում է միայն մարմնական հաճույքներ ստանալու համար։ 
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Երկիրն արարվել է Արարչի կողմից որպես Մայր իր զավակներին սնելու ու խնամելու համար։ Մարդու անխնա գործունեության հետևանքով Երկիրը կորցրել է իր երբեմնի դրախտային վիճակը։ Մարդու առաքելությունն է վերականգնել այն։
. Դատապարտելի է այն անհատը, համայնքը կամ ազգը, որը չի անում ամեն ինչ Երկիրն իր դրախտային վիճակին վերադարձնելու համար։ 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մարդը ծնվել է երջանիկ ապրելու համար։ Երջանկություն է ապրել եղբայրության, հավասարության ու արդարության պայմաններում, ազատորեն օգտվելով մայր հողի տված բարիքներից։ Չկա անհատական երջանկություն առանց ընտանիքի, տոհմի, համայնքի ու ազգի հավաքական երջանկության։
. Դատապարտելի է նա, ով չի անում իր լավագույնը ազգի հավաքական երջանկությունն ապահովելու համար։
. Դատապարտելի է նա, ով սահմանափակում կամ արգելում է մյուսին օգտվել մայր հողի տված բարիքներից։ 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Մարդու օրգանիզմը անկայուն ներդաշնակության մեջ է։ Անբարենպաստ պայմանների հետևանքով ենթակա է հոգնելու և հիվանդանալու։ Լիարժեք քունը առողջության վերականգնման գրավականն է։ Սակայն խիստ անբարենպաստ պայմանների հետևանքով ներդաշնակությունը կորցրած օրգանիզմը հիվանդանում է, ու լուրջ բժշկման կարիք ունի։
. Բժշկի պարտականությունն է ունենալ մարդու օրգանիզմի մասին լիարժեք գիտելիքներ ու նրան հմտորեն բժշկելու ունակություն։
. Դատապարտելի է այն բժիշկը, որը չի բուժում հիվանդին այնպես ինչպես կբժշկեր ինքն իրեն։
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մտավորականն ազգի հոգևոր ու մտավոր առողջությամբ մտահոգված անհատն է։ Մտավորականությունն ազգի հոգևոր ու մտավոր առաջնորդն է, նրա գլուխը, միտքն ու խիղճը։ Առանց գլխի մարմինը դատապարտված է մահվան։ Հիվանդ գլխով մարմինը դատապարտված է աննպատակ դեգերելու։ Մտավորականությունը Աստվածային իմաստության կրողն ու սերմնացանն է ազգի մեջ։
. Դատապարտելի է այն մտավորականը, որն անկեղծորեն չի մտահոգված ազգի հոգևոր ու մտավոր առողջությամբ ու չի անում ամեն ինչ տարածելու ու պահպանելու բարձրարժեք, առողջ մշակույթ։ 
ԱՐՎԵՍՏ
Արվեստը տրված է ի վերուստ մարդու արարչական զորության, նրա հոգևոր ու մտավոր զարգացման համար։ Այն արվեստագետի ձեռքով սերմանում է ճշմարտությունը, առաքինին, բաձրարժեքն ու գեղեցիկը։ Արվեստը նաև ի զորու է վեր հանել ու պահպանել ազգային հիշողությունը, արժեքներն, ու նախանշել ապագա առաջընթացի ուղիներ։ Արվեստը նաև ժողովրդի արատները վեր հանելու, պախարակելու ու այդպիսով ազգին ինքնամաքրման մղելու համար է։ Արվեստագետի պարտականությունն է ունենալ լիարժեք գիտելիքներ համատիեզերական օրինաչափությունների, արվեստի օրենքների ու օրինաչափությունների մասին, նաև այդ գիտելիքները կիրառելու հմտություն։ 
. Դատապարտելի է այն արվեստագետը, որն արվեստն օգտագործում է միայն սեփական զգայարաններին հագուրդ տալու համար։
. Դատապարտելի է այն արվեստագետը, որն արվեստն օգտագործում է անարդար, ցածրարժեք, ստորակարգ, տգեղ ու անբարոյական արժեքներ սերմանելու համար։
ԶՈՐԱՎԱՐ
Զորավարը բանակի մարտական ոգու կերտողն է։ Զորավարը բարոյականության, արիության, ու անձնվիրության տիպարն է։ Զորավարն իր յուրաքանչյուր զինվորին վերաբերվում է այնպես ինչպես իր սեփական որդուն։ Հարգանքը զորավարի հանդեպ ամեն զինվորի սրբազան պարտքն է։ Բանակը որպես մի մեծ ընտանիք ի զորու է տանել անհնարին թվացող հաղթանակներ։
. Դատապարտելի է այն զորավարը, որը չի հարգում իր զինվորին։
. Դատապարտելի է այն զինվորը, որը չի հարգում իր զորավարին։
ԱԶԳԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Ազգի առաջնորդը արարչական անարատ արյուն ունի։ Նա ազգի հավաքական կերպարն է։ Նա Աստվածամարդ է իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ, վեհությամբ ու քաջությամբ։ Ազգի առաջնորդն իր մեջ արարչական զորությունն ու այդ զորության գիտակցումն ունի, խորաթափանց միտք, հրաբորբ ու կարեկից սիրտ։ Առաջնորդը գերագույն նահապետն է իր ազգի։ Նա ազգի անցյալի վկան է և նրա ներկայի ու ապագայի կերտողը։ Նա է ազգի բարոյականի կռողը, կրողը, պահպանողն ու ճառագողը։ Նրա անձնվեր հայրենասիրության օրինակով է կրթվում ու հղկվում ամեն մի նոր սերունդ։ Չկա ավելի կործանարար բան քան առաջնորդի վատ օրինակը։
ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակույթը տեսակի գենից բխող աշխարհընկալման, ուսմունքի ու այդ ուսմունքի հիման վրա ստեղծված օրենքների ազդեցությամբ առաջացած այն ներքին մեխանիզմն է՝ չգրված օրենքների տեսքով, որ կարգավորում է միջանձնային հարաբերությունները հասարկության ներսում։
ԱԶԳ
Ազգը գենետիկ ու դրանից բխող մշակույթի ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է։
ԱԶԳԱՍԵՐ
Ազգասերը սեփական ազգի մշակույթի հանդեպ սեր ու հարգանք ունեցողն է։
ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ժողովուրդը թեև գենետիկ, սակայն մշակութային ընդհանրություն չունեցող մարդկանց բազմությունն է։
ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենիքը Մայր հողի վրա ապրող ու արարող ազգն է։
ՀԱՅՐԵՆԱՍԵՐ
Սերը սիրահարվածություն չէ։ Այն կշռադատված ընտրություն է, որն երևում է որևէ մեկի, կամ երևույթի հանդեպ մարդու ուշադրության, հոգատարության ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։ Նույնն է Հայրենիքի հանդեպ սերը։
ՊԱՏԵՐԱԶՄ
Պատերազմը հոգևոր, մտավոր հետո նոր ֆիզիկական ուժերի մենամարտն է։ Կյանքը, ցավոք, անվերջ պատերազմ է։ Խաղաղությունը հավերժական չէ։ Հաղթանակներն էլ, ավաղ, ժամանակավոր են։ Կայուն խաղաղության արժանի է հզոր ազգը։ Հզոր չի կարող լինել անբարոյական ազգը։ Անբարոյականությունը, վախն ու դավաճանությունը ազգը թուլացնում են ներսից։
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինքնպաշտպանությունը ազգի բնական իրավունքն է ու սրբազան պարտականությունը։ Օտար ուժի ապավինելը կործանում է տանում։ Սեփական ուժերին ապավինելը ազգի ավագանու առաջնորդությամբ՝փրկություն։ Դաշնակից փնտրելը թուլություն է, զինակիցներ փնտրելը՝ ուժ։ Զինակից փնտրելը նաև նշանակում է, որ վճռել ես մենակ հաղթել, ու զինակից ես փնտրում միայն ավելի հեշտությամբ հաղթելու համար։
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Անհատի կամ ազգի առըջընթացի գրավականը անկեղծ որոնումը, բացահայտումն, ու ազնիվ ինքնախոստովանությամբ ինքնամաքրումն է։ Առանց որի ազգը դատապարտված է մահվան։ Իր ապագան վտանգված ազգի միակ փրկությունը սեփական վերադաստիարակությունն է։
Այս օրենքները, ծառայելով որպես չափորոշիչ, կօգնեն մեր ազգակիցներին հղկել իրենց սեփական արժեհամակարգն ու մոտենալ սահմանված բարձրունքին։ Միայն բարձրարժեք ու ընդհանուր մշակույթ ունենալով է հնարավոր միասնական ու հզոր ազգ դառնալ ու լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու համայն հայության վերադարձի գերխնդիրը։

Դավիթ Միրզոյան

 

Այս խորագրի վերջին նյութերը