Լրահոս

02.08.2012 17:05


Օգոստոսի 16-ին Շառլ Ազնավուրն Ախալցխաում համերգ կտա

Օգոստոսի 16-ին Շառլ Ազնավուրն Ախալցխաում համերգ կտա

Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի Վրաստանի Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման առիթով կայանալիք տոնական համերգին։ Այս մասին գրում է «Грузия Online»–ը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:

Ըստ այդմ՝ օգոստոսի 16-ին Ազնավուրը ելույթ կունենա 25–հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկուկես ժամ կկատարի իր լավագույն ստեղծագործությունները։

 Նշենք, որ Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Այժմ ավարտին է մոտենում աշխատանքը ամֆիթատրոնում, որտեղ էլ ելույթ կունենա Ազնավուրը:

 Ավելացնենք, որ Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է:

Այս խորագրի վերջին նյութերը