Լրահոս

02.08.2012 19:52


Դավթաշենում վերացվում է խոշոր վթար

Դավթաշենում վերացվում է խոշոր վթար

Այսօր «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատակիցները վերացնում էին հերթական վթարը Դավթաշեն վարչական շրջանում:

Խնդիրը զուգահեռ տեղակայված 150 մմ և 250 մմ տրամագծով խողովակաշարերի մաշվածությունն էր: Բացի այդ, մի քանի տասնամյակ առաջ, ջրագծերն անցկացնելիս, հետլիցքի ժամանակ վերջիններս ծածկվել էին խոշոր ժայռաբեկորներով: Ուստի, ծանրության պատճառով ջրագծի վրա տեղ-տեղ առկա էին կոտրվածքներ:

Ըստ «Մաշտոց» տեղամասի շահագործման գծով ինժեներՄյասնիկ Մելքումյանի՝ Փիրումյան փողոցով ձգվող ջրագծերի վթարը գաղտնի էր և ջրակորուստների պատճառ էր հանդիսանում: Որպես խնդրի լուծում՝ որոշվեց 150 մմ տրամագծով խողովակն ապամոնտաժել, իսկ 250 մմ տրամագծովը` փոխարինել նորով: Վերջինիս միջոցով սնուցվելու են հարակից տարածքների բազմաբնակարան շենքերը և մի քանի հաստատություններ: Ինչպես ինժեները հավաստիացրեց, այսօր երեկոյան Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը կվերականգնվի:

Հաղորդակցության բաժին

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը