Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ լրատվական նյութ տարածելիս՝ ադրբեջանական լրատվամիջոցները մշտապես օգտագործում են որոշակի տեղեկատվական հավելված, որտեղ հակամարտության էությունը ներկայացվում է բացահայտ աղավաղված կերպով:
Մինչ այժմ որևէ հայկական լրատվական կայքի մոտ արցախյան հակամարտության վերաբերյալ հաղորդագրություններում չենք նկատել նմանատիպ մի հավելված, մինչդեռ դրա առկայությունը շատ կարևոր է հատկապես այդ կայքերի ռուսերեն և անգլերեն տարբերակների համար:
Ադրբեջանական ապատեղեկատվությունը չեզոքացնելու և օտարերկրյա լսարանին պատշաճ կերպով իրազեկելու համար պետք է, որպեսզի հայկական լրատվական գործակալությունները և կայքերը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իրենց հաղորդագրություններում ավելացնեն ստորև ներկայացվող տեղեկանքը:
«Արցախակերտում» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր կայքերին օգտագործել ներքևում ներկայացված տեքստը որպես տեղեկատվական հավելվածի նմուշ՝ չբացառելով յուրաքանչյուր կայքի կողմից կատարվելիք խմբագրական փոփոխությունները դրանում:
***
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում:
1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):
Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա:
Կոչ լրատվամիջոցներին

«Արցախակերտում» նախաձեռնություն