Լրահոս

02.08.2012 13:04


ՀՀ նախագահի հավանական թեկնածուն

ՀՀ նախագահի հավանական թեկնածուն

«Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Մարտիկ Սարգսյանը նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին «Ազատամարտիկների մասին» օրենք է ընդունելու: Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, ապա այն, ըստ բանախոսի, պետք է հիմնվի Շահամիր Շահամիրյանի «Հայոց տան» վրա, որը, Սարսգայնի խոսքով, ավելի համարժեք է մեր իրականությանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես է նման պոետիկ խառնվածքով մարդը իրեն պատկերացնում նախագահի պաշտոնում, Մարտիկ Սարգսյանը պատասխանել է.

–Կգա ժամանակ՝ բաց քարտով կդնեմ սեղանին ամեն ինչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը