Քննարկվել են հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Օգոստոսի 1-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Սան Իսիդրոյի քաղաքապետ դոկտոր Գուստավո Պոսսեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, արգենտինահայ համայնքի տարբեր կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Սան Իսիդրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին, համագործակցության հնարավոր բնագավառներին առնչվող հարցեր։ Նշվեց, որ փոխադարձ այցելությունները լուրջ խթան կարող են հանդիսանալ հետագա համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար։ Մասնավորապես, այդ առնչությամբ Վահագն Մելիքյանը կարևորեց քույր քաղաքների զարգացման գաղափարը, ինչը դրականորեն ընդունվեց Գուստավո Պոսսեի կողմից։ Երկուստեք ընդգծվեց, որ գոյություն ունի չօգտագործված հսկայական ներուժ, իսկ Արգենտինայում մեծ հարգանք վայելող և ազդեցություն ունեցող հայ համայնքը կարող է իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը ցուցաբերել բազմաթիվ նախաձեռնություններում։ Դեսպան Մելիքյանը հրավիրեց Սան Իսիդրոյի քաղաքապետին այցելել Հայաստան՝ ավելի մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, ինչպես նաև տեղում քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները։ Հրավերը սիրով ընդունվեց քաղաքապետի կողմից։
Այնուհետև, կողմերն անդրադարձան նույն օրը Սան Իսիդրոյի քաղաքային խորհրդի կողմից ընդունվելիք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին։ ՀՀ դեսպանն ընդգծեց դրա կարևորագույն նշանակությունն արդարության վերականգման, ինչպես նաև նմանատիպ հանցագործություններն ապագայում կանխարգելելու առումով։ Քաղաքապետ Պոսսեն նշեց, որ Արգենտինան ավանդաբար ջերմ վերաբերմունք է դրսևորել հայ ժողովրդի նկատմամբ, իսկ արգենտինահայերի ակտիվ ներգրավվածությունը երկրի ներքին կյանքի բոլոր բնագավառներում բարձր գնահատանքի է արժանի։ Նա նույնպես կարևորեց քաղաքային խորհրդի կողմից բանաձևի ընդունման փաստը և իր զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց միշտ կանգնելու արգենտինահայերի կողքին։
Հանդիպման վերջում կայացավ մամլո ասուլիս, որի ընթացքում քաղաքապետը և դեսպանը պատասխանեցին լրագրողների հարցերին։