ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը 25 մլն դոլար օգնություն է տրամադրել
ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանն օգնություն է տրամադրել 25 մլն դոլարի չափով: Այս մասին, «Ռոսբալտի» փոխանցմամբ, հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
Պաշտոնյայի խոսքով՝ Սիրիայի ընդդիմությանը հատկացված ոչ ռազմական օգնության ծավալը կազմել է 15 մլն դոլար և լրացուցիչ 10 մլն դոլար՝ չհաշված միջազային կազմակերպությունների միջոցով տարածաշրջան ուղարկվող հումանիտար օգնությունը:
Վենտրելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել այն ուժերին, որոնք Սիրայում պայքարում են կառավարական ուժերի դեմ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կանի ամեն բան, որպեսզի Սիրիայի իշխանություններն արագ հեռացվեն: