Լրահոս

02.08.2012 12:18


Գագիկ Բեգլարյան. «Անհասկանալի է, թե տրանսպորտի հարցում ինչպես պետք է բյուջեով օգնել տարեցներին և հաշմանդամներին»

Գագիկ Բեգլարյան. «Անհասկանալի է, թե տրանսպորտի հարցում  ինչպես պետք է բյուջեով օգնել տարեցներին և հաշմանդամներին»

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը։ Քննարկման ընթացքում  Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ տրանսպորտային միջոցները տարեցների և հաշմանդամների կարիքներին հարմարեցնելու համար նշված ռազմավարությամբ նախատեսվում է բյուջեից միջոցներ հատկացնել՝ ընդգծելով, որ տրանսպորտային կազմակերպությունների 90 տոկոսը մասնավոր են, և «անհասկանալի է, թե ինչպես պետք է բյուջեով օգնել այդ մարդկանց»։

Բարձրացված հարցին սոցապ նախարարը պատասխանել է, թե կլինեն նաև միջազգային դոնոր կազմակերպություններ, կմշակվեն նորմատիվային որոշ փաստաթղթեր:

Արտեմ Ասատրյանի պատասխանը չի բավարարել, սակայն, վարչապետ Տիգրան Սարգսյանին,  ով նշել է, որ ռազմավարությունը պետք է հստակ նշի, թե ինչպես պետք է օգնել հաշմանդամներին ու տարեցներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը