ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները հավանություն են տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու՝ նախագահ Օբամայի առաջարկին։ Պատժամիջոցներն անդրադառնալու են էներգետիկայի, նավթաքիմիական արդյունաբերության և ֆինանսական ոլորտներին:
Պաշտոնական Վաշինգոնը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառումը մեկ նպատակ է հետապնդում՝ կասեցնել Թեհրանի միջուկային ծրագիրը:
Հիշեցնենք, որ Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։