Այսօր` օգոստոսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկված մոտ 30-35 տարեկան տղամարդը տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
Այսօր` օգոստոսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկված մոտ 30-35 տարեկան տղամարդը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։